Չպիտի մեկներ
ԵՏՄ նախարարների խորհրդի հանդիպումները պետք է այնքան ժամանակ տեղի չունենային մինչեւ, որ չկայանային Երեւանում, իսկ Կառավարության ներկայացուցիչը պիտի չմեկներ Մոսկվա՝ դրանով բացատրելով, որ հերթը մեզ մոտ է, մեզ մոտ էլ պետք է հանդիպումը կայանա: ԵՏՄ առաջնային ուժը Ռուսաստանն է, եւ եթե գիտակցեր, որ Հայաստանը կարող է նման մեխանիզմներ օգտագործել, կաներ ամեն ինչ՝ պաշտպանելու իր դաշնակցին:
Ռուսաստանը պետք է ժամանակին 5 մլրդ զենք չմատակարարեր Ադրբեջանին, եւ զենք վաճառող յուրաքանչյուր երկրի դեմ սանկցիայի խնդիր բարձրացներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, այդ գործիքն ուներ: Պետք է այնպիսի նախաձեռնությամբ հանդես գար, որ ոչ Իսրայելը, ոչ Թուրքիան, ոչ Բելոռուսիան, ոչ Ուկրաինան Ադրբեջանի զենք չվաճառեին: Պետք է չփորձեր բալանսավորման մեխանիզմ կիրառել, այլ սանկցիաներով բալանսավորեր իրավիճակը: Գրում է պատգամավոր Թեւան Պողոսյանը: Հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԵՏՄ նախարարների խորհրդի հանդիպմանը: