14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը փայատեր կդառնա՞ ՀԷՑ-երի ապագա վաճառքում. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Ավանում Ախալքալաքցի Նորոն «հզոր» գազալցակայան է կառուցել: «Նման գազալցակայան Երևանում ունեն մեկ էլ Թոխմախի Մհերը՝ Էրեբունիում, Գագիկ Ծառուկյանը՝ Երևանյան լճի մոտ: Որոշ տեղեկություններով, Նորոյին խաղի մեջ էին մտցնում այդ դաշտում վերաբաշխումներ անելու համար, անգամ խոսակցություն կար, որ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանի գազալցման սարքավորումներ արտադրող իր գործարանն է 20 միլիոն դոլարով վաճառել հայտնի […]

«Անբարո կյանքով էր ապրում». նոր հանգամանքներ՝ սպանված և հրկիզված մատուցողուհու քրգործում. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.«Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նորանշանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը: Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.- վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար: Դավիթ Թամրազյանն […]

Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել: «Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 14-ին՝ վեց ամսական Նարե Դավթյանը առավոտյան տեղափոխվել է նշված հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին և այսօր պատրաստվում Են Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնել: […]

Էջմիածնում սպանվածը Պիպոյի շրջապատից «փող ստացող-քցող» էր. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ երեկ ուշ գիշերին սպանության դեպք է գրանցվել Էջմիածին քաղաքում: Քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերվել է 51-ամյա Հայկարամ Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքներով: ««Ժամանակի» տեղեկություններով՝ Էջմիածնի Չարենց թաղամասում սպանված Հայկարամ Գրիգորյանը Արմավիրում հայտնի է որպես «փող ստացող», և «փող ստանալու» ճանապարհներին հասցրել է մի շարք կոնֆլիկտներ ունենալ: Նա պարբերաբար վեճեր […]

ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները լարված են. անգամ կոնֆլիկտ է եղել. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է. «Եթե ՀԱԿ-ԲՀԿ գործընկերությունը ժամանակին արտահայտվում էր ամեն ինչում՝ 2 կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ շփումների, միանման դիրքորոշումների մեջ, ապա խզումն արդեն ակնհայտ է. ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները վերջին շրջանում արձանագրել են, որ այդ հարաբերությունները լարված են, եւ դա արտահայտվում է ոչ միայն օրինագծերի հարցում տարբեր դիրքորոշումներով, այլեւ Լեւոն Զուրաբյան-Նաիրա Զոհրաբյան լարված հարաբերություններով: Մեր տեղեկություններով, վերջերս […]

Ծառուկյանի որդուն ու Շշի Մելոյի եղբորորդուն բերմա՞ն են ենթարկել. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ երեկ Աբովյան քաղաքի ոստիկանները զինաթափել են Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբորորդու՝ Մովսես Մանուկյանի թիկնապահներին ու նրանց իրենց «շեֆերի» հետ բերման ենթարկել Ոստիկանության Աբովյանի բաժին: «Պատճառը թերևս եղել է թիկնապահներով շրջելը, որի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար արշավ է սկսում: […]

Նախարարի ունեցվածքը անցած տարվա ընթացքում նվազել է 1 մլն դոլարով. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքը անցած տարվա ընթացքում նվազել է ավելի քան մեկ մլն դոլարով: Այս մասին է վկայում նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը: «Ըստ այդ հայտարարագրի, 2013-ի վերջի դրությամբ Գագիկ Խաչատրյանի ֆինանսական միջոցները կազմել են 2 մլն 980 հազար դոլար և 279 մլն դրամ, […]

Կարծրատիպերը ջարդվում են. գեր աղջիկը` ներքնազգեստի գովազդում /ֆոտո/

Ի տարբերություն այլ ապրանքանիշերի` Curvy Kate ներքնազգեստների ապրանքանիշը աշխատում է ոչ թե մոդելների, այլ հասարակ կանանց հետ: Նրանք օրերս թողարկել են իրենց նոր հավաքածուն, որը գովազդել է գեր աղջիկ: Ապրանքանիշը նախ մեծ չափեր ունեցող 1000 կանանց միջեւ մրցույթ է անցկացրել, որի հաղթողն էլ դարձել է նոր հավաքածուի դեմքը: Հաղթող է դարձել 21-ամյա Սոֆիա Ադամսը, ով […]

«Աննախադեպ պատմական իրադարձություն էր». ինչ է քննարկել ՀՀԿ ԳՄ-ն

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մասնավորապես երկրի նախագահի՝ Իտալիա կատարած այցը, Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա նկատեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Վատիկանում Հռոմի պապի մասնակցությամբ, աննախադեպ պատմական իրադարձություն էր: Ըստ նրա՝ այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված