14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայիսին Հայաստանը փորձելու է ապացուցել ներդրողներին

«Ի՞նչի միայն Ռուսաստանում, Ռուսաստանում գործերը լավ չեն, Ադրբեջանում գործերը լավ չեն, Եվրոպայում շատ մեծ է տնտեսական ճգնաժամը»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն՝ ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկման, թե ՀՀ-ի տնտեսական վիճակը ինչպես կարող է լավանալ, եթե ՌԴ-ինը վատանում է: Նա նշեց, որ հարևան Վրաստանում ևս նույն «հիվանդագին» […]

Համարձակություն ունեցե՛ք, պրն. նախագա՛հ, Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու. The Washington Post

The Washington Post -ը հրապարակել է ամերիկացի արձակագիր Քրիս Բոհջալյանի հոդվածը, որում հեղինակը հույս է հայտնում, որ «նախագահ Օբաման կխոսի այն թեմայով, որի մասին նախկինում չէին խոսում, Հռոմի Պապի պես քաջ կգտնվի և հայկական ողբերգությունը «ցեղասպանություն» կանվանի», գրում է http://armeniangenocide100.org-ը:  Հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Քիմ Քարդաշյանն ու Հռոմի Պապն անցյալ շաբաթվա ամենազանգվածային նորությունների կենտրոնում էին». այս նախադասությունը […]

«Օրվա փաստը». 2012-2014թթ. մայրաքաղաքում գունազարդվել է 21 շենքերի ճակատային մաս

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում ճակատային մասերը գունազարդված շենքերի քանակը: Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին:

Քանի տեղ է հատկացվելու այս տարի դիմորդներին

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության հավանության ներկայացրեց մի քանի նախագծերի որոշումներ: Նախ հաստատվեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների: Նախարարը նշեց, որ նախատեսվում է 1715 տեղ պետական պատվերի շրջանակներում: «Այս տարի […]

ՀՀ-ը վարկ կտրամադրի ԼՂՀ-ին

Կառավարության այսօրվա նիստին հավանության արժանացավ որոշման նախագիծը, որով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջե­տային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 20.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2019թ. դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի […]

Պապն այնքան հզոր է…Պուտինը պատասխանում է Ռուսաստանի բնակիչներին /վիդեո, ուղիղ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցկացնում է իր ամենամյա «ուղիղ կապով» շփումը, որն այս տարի 13-րդն է: Նա այս պահին պատասխանում է երկրի քաղաքացիների հարցերին կենտրոնական հեռուստաալիքների և ռադիոկայանների ուղիղ եթերում: Պուտինն անդրադարձել է ՌԴ տնտեսությանը, դրսի պատժամիջոցներին ու դրանց հետեւանքների հաղթահարմանը: Պուտինն անդրադարձել է նաեւ նավթի գնին՝ նշելով, որ այն բարձրանում է, հետեւաբար՝ տնտեսության վիճակը […]

Նախագահն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ռիվերային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ռիվերային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ժամկետում հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման համար՝ ընդգծելով, որ այդ հարաբերությունները հատկապես վերջին տարիներին որակական նոր մակարդակի բարձրացվեցին, ընդլայնվեց երկկողմ համագործակցության օրակարգը: Նախագահը հաջողություններ է […]

Հալեպում շատ ծանր վիճակ է. արաբագետ

Օրերս Հալեպում և սիրիական մնացած հայաշատ քաղաքներում ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծություններ են իրականացնում: Հրթիռակոծությունների արդյունքում բազմաթիվ ավերածություններ են եղել, կան շատ վիրավորներ, այդ թվում՝ հայեր: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: «Սա սիրիական ընդդիմադիրների պատասխանն էր՝ սիրիական կառավարական ուժերին»,- ասաց նա: Բանախոսը նշեց, որ Հալեպում շատ ծանր վիճակ է […]

Թուրքիայի ԱԳՆ-ն հերթական խուճապի մեջ է և մեղադրում է ԵԽ-ին

Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրախորհրդարանում (ԵԽ) Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ տարածել է գրավոր հայտարարություն: Անկարան պաշտոնապես իր բողոքն ու դժգոհությունն է հայտնել ԵԽ-ին` վերջինիս հասցեագրած կոշտ ձևակերպումներով մատնելով սեփակական խուճապի և հիստերիայի մասին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիա արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ ԵԽ-ին մեղադրվում է ևս մեկ անգամ 1915- ի պատմությունը վերաշարադրելու մեջ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված