14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՊՀ տարածքում միայն հայկական դրամն է ամրապնդել իր դիրքերը

Չնայած նրան, որ ԱՊՀ երկրներից ճնշող մեծամասնության մոտ ազգային արժույթները արժեզրկվել են, սակայն կան արժույթներ, որոնք դրական ազդանշաներ են ցույց տալիս: Իրականում ուկրաինական գրիվնյան հակառեկորդային շեմն անցել է` արժեզրկվելով առնվազն կիսով չափ: Ըստ Ուկրաինիայի Forex Club-ի, Ադրբեջանում ազգային արժույթն արժեզրկվել է 33.7 %-ով, Թուրքմենստանում` 22.8 %: Սա պայմանավորված է եղել առաջին հերթին  համաշխարհային շուկայում նավթի […]

Շարունակվում է հարկային օրենսդրության բարեփոխումների քննարկումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Մասնավորապես, ներկայացվել են աշխատանքային խմբի իրականացրած վերլուծության արդյունքները, որի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ գործող հարկային օրենսդրության խնդիրները, և մշակվել է բարեփոխումների առաջարկությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ոլորտների առաջարկվող փոփոխությունները:  […]

Մենք պետք է միասնաբար պայքարենք ոչ միայն Ցեղասպանությունը դատապարտելու, այլեւ թուրքական ժխտողականությունը քրեականացնելու ուղղությամբ. ԱԺ փոխնախագահ

 ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ մի […]

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի նամակը Կարել Շվարցենբերգին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակ է հղել Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Կարել Շվարցենբերգին:  «Հարգարժան պարոն Շվարցենբերգ, գոհունակությամբ տեղեկացանք այն մասին, որ սույն թվականի ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Բուռնազյան, Միչուրին, Լիսինյան, Գլինկա, Երկաթգծի, Աճեմյան, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի նրբանցքի, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի 12-80, […]

Թուրքերը պապիս պարանոցը կտրել են երեխաների և կնոջ աչքի առաջ

Մանուկ Մինասյանի պատմությունը 1906թ., Կարս 78-ամյա Ալևտինա Մինասյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Ցեղասպանությունը վերապրած իր հոր ու նրա ընտանիքի պատմությունը: Ալևտինայի պապի պարանոցը կտրել են երեխաների և կնոջ աչքի առաջ: Չբավարարվելով դրանով երեխաների մորը փախցրել և տարել են իրենց հետ`վշտացող երեխաներին թողնելով սպանված հոր դիակի մոտ: «1915թ. պապիկիս` Հարություն Մինասյանի ընտանիքն ապրել է Կարսում: Հայրս եղել […]

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:   Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, ինչպես նաև համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված