14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաբեությամբ վերցրել է 12 գլուխ մանր եղջերավոր անասուն

Ապրիլի 14-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1978 թ. ծնված Գրիգոր Կ.-ն հաղորդում է տվել, որ 2014 թ. ապրիլին Կոշ գյուղի բնակիչ ոմն Ռոման խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով իրենից վերցրել է 12 գլուխ մանր եղջերավոր անասուն, որի դիմաց պետք է վճարեր 420.000 դրամ, սակայն մինչև օրս չի վճարել նշված գումարը:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ […]

Հայերին կոտորողը հենց իմ ընտանիքն է եղել. Նևին Թահինջիօղլու

Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսներից մեկի ժամանակ երիտասարդ գիտնական Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն պատմել է 1871թ. Ուրֆայի հայկական գյուղերից մեկում ծնված Սառա անունով մի հայ աղջկա պատմությունը, գրում է civilnet.am-ը: Համիդյան կոտորածների ժամանակ (1894-1896թթ.) Սառան ստիպված է լինում ամուսնանալ համիդիե գնդերում ծառայող Էյուբ աղայի՝ Էյուբ Չեթին անունով մի մահմեդականի հետ: Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի ներկայացրած պատմությունը գրի […]

Լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել

Ավիատոմսերի շուկայում առկա են չարաշահումներ, մարդիկ շատ դեպքերում չեն կարողանում հետ վերադարձնել տոմսը: Նման եզրահանգման է եկել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ավիատոմսերի շուկայում առկա են չարաշահումներ ու մարդիկ շատ դեպքերում չեն կարողանում վերադարձնել տոմսը: Նա նշեց, որ  խնդրի հետքերով գնացել են ստացած ահազանգից հետո:  […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոն Հունաստանում

Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել էր «Համազգային հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում […]

«Մեղադրանքներն ինչ-որ պահից կհանվեն»

 «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբան Լուսինե Հակոբյանը համոզված է, որ Ժիրայր Սեֆիլյանը մոտ տաս տարի արդեն թիրախավորված է, և ըստ էության, նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև վստահ է, որ Ժիրայր Սեֆիլյանի ու  «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամների նկատմամբ առաջադրված մեղադրանքները չեն պաշտպանվելու ու որոշ ժամանակ […]

Ո՞վ է այն հանճարը, որ մեկ տարում կարող է…/վիդեո/

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի  կարծիքով` անկախության 25 տարիների ընթացքում բավականին լուրջ բացթողումներ են եղել և ցանկացած կառավարություն, որը գալիս է իշխանության, որոշակի բեռ է ստանձնում: «Ես չեմ տեսնում բոլոր հնարավորությունները, որ կախված են վարչապետից: Պարզ ասած՝ ես չեմ կարծում որ միայն վարչապետը կարող է ամբողջ միջավայրը այնպես փոխել, որ այն խնդիրները, որ դրված են […]

Կկայանա մաս-ռեստլինգի առաջնություն

Հայաստանի Մաս-ռեստլինգի ֆեդերացիան Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի հետ համատեղ ապրիլի 17-ին, «Միկա» մարզահամալիրում անցկացնելու է ՀՀ Մաս-ռեստլինգի առաջնություն: Այս մրցույթը առանձնահատուկ է նրանով, որ հնարավորություն է ընձեռնելու ՀՀ-ում անցկացնել այս տարվա Աշխարհի գավաթի 2-րդ փուլը: ՀՀ Մաս-ռեստլինգի առաջնությանը աշխարհում առաջին անգամ այս սպորտաձևի համար կիրառվելու է ավտոմատացված մրցավարության համակարգը, որը գրվել է հայ ծրագրավորողների շնորհիվ: Մրցույթին մասնակցելու են անվանի […]

Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղ կընդունվեն երկու քննությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Դմիտրի Գևորգիևսկու գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Ալեքսեյ Պոլոսինը, ՄՊՀ-ի գլխավոր ինժեներ Վիկտոր Պոպսուևը և ծրագրի հիմնական ներդրող Ռոբերտ Տոնեյանը: Արմեն Աշոտյանը գոհունակություն է հայտնել, որ ԿԳ նախարարի և ՄՊՀ-ի ռեկտորի միջև Մոսկվայում փետրվարին կնքված համաձայնագրի […]

Պուտինը հասկացնում է Թուրքիային

«Ռուսաստանը խոշոր պետություն է, և ինքն իր սեփական շահերն էլ ունի: Մենք չենք կարող նրան պարտադրել, որպեսզի ոչ մի մակարդակով չներկայանա Գալիպոլիի ճակատամարտի «տոնակատարություններին», որը թուրքական իշխանություններն այնպես են արել, որ համընկնի Ցեղասպանության միջոցառումների հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսպես է մեկնաբանում Թուրքիայում ապրիլի 24-ին ՌԴ ԱԺ նախագահի մակարդակով ներկայացված լինելու փաստը:  «Ինչքան ուզում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված