14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ձեզ համար, կանայք» առողջության պահպանման ակցիան ավարտվել է վիճակագրական աննախադեպ արդյունքներով

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի ամփոփված տվյալները։ Դավիթ Օհանյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի նախաձեռնությանը աջակցած բոլոր պետական ու մասնավոր կառույցներին՝ ՀՀ Առողջապահության նախարարությանը, ինչպես նաև առողջապահական հիմնարկներին, բժշկական կենտրոններին, որոնք, անկախ ենթակայության ձևից, մասնակցել են մեկամսյա ակցիային։ Այս տարի ևս ակցիային մասնակցելու համար […]

5 կանայք, որոնք պայքարել են նախագահի պաշտոնի համար

Հիլարի Քլինթոնն առաջինը չէ  Բոլորը սպասում էին կիրակի արված հայտարարությանը, ըստ որի Հիլարի Ռոդհամ Քլինթոնը մասնակցելու է 2016-ի նախագահի ընտրություններին: Դեմոկրատական կուսակցությունն ունի իր կին առաջատարը երկրի ամենաբարձր պաշտոնի համար պայքարում: Բայց Քլինթոնն առաջին կինը չէ, որ պայքարում է նախագահի պաշտոնի համար: Եղել են ևս հինգը, որոնք ձգտել են Սպիտակ տուն, գրում է interpress.am-ը`Time-ին հղումով: […]

Ընդդիմությունն է մեղավո՞ր/վիդեո/

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի համար անընդունելի է խորհրդարանական ընդդիմության կեցվածքը կապված գազի հանձնաժողովի զեկուցման հետ:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանասերյանը խոսեց այդ զեկույցի մասին: Տնտեսագետի դիտարկմամբ այդ զեկույցում բավականին լուրջ քրեական տարրեր կան: «Ինձ զարմանք է պատում, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը հետամուտ չի լինում այդ արդյունքները մինչև վերջ տանելուն և դատախազություն դիմելուն: Ինձ համար […]

Վեհաժողովը միավորեց սրտաբաններին

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում մեկնարկեց «Սրտանոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ  հոբելյանական երկօրյա վեհաժողովը, որի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Յուրաքանչյուր առողջապահական համակարգ,  իր առջև դնելով բարեկեցություն և երկարակեցություն ապահովելու նպատակ, միաժամանակ պետք  է կարողա վերլուծելով հիմնական խնդիրները,  զարկ տալ այն […]

«SYSTEM OF A DOWN» ռոք խումբը հանդես եկավ աննախադեպ համերգով

Ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Wake up the souls Tour 2015» խորագրով համերգային շրջագայության շրջանակներում Ֆրանսիայի Լիոն քաղաքում Ֆրանսիայում իր միակ համերգով հանդես եկավ աշխարհահռչակ «SYSTEM OF A DOWN» ռոք խումբը: Լիոնի «Թոնի Գարնիե» սրահում ռոք խումբը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 17000 երկրպագուներին համերգի սկիզբն ազդարարեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակով, որը յուրովի […]

Հովիկ Աբրահամյանի կառավարության դրական ու բացասական կողմերը

Այս տարվա ընթացքում ունենք պահուստների կորուստ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարուն, ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նախ նա նկատեց. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման լավ և վատ կողմերը գնահատելիս պետք է նաև հասկանալ, թե ինչ է նրան ժառանգել նախորդ վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը»: Նա բերեց նախկին վարչապետի պաշտոնավարման ժամանակ եղած ցոըցանիշները՝ ուշադրություն […]

Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին […]

Բաց դաս հանապետության բոլոր դպրոցներում

 Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թվականի ապրիլի 17-ին ՀՀ բոլոր դպրոցներում անցկացվելու է բաց դաս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին. 5-12-րդ դասարանի սովորողների համար ընթերցվելու է Հռչակագիրը: Երևանի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոցում դասը կվարի  ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված