09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընդդիմությունն է մեղավո՞ր/վիդեո/

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի համար անընդունելի է խորհրդարանական ընդդիմության կեցվածքը կապված գազի հանձնաժողովի զեկուցման հետ:Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանասերյանը խոսեց այդ զեկույցի մասին: Տնտեսագետի դիտարկմամբ այդ զեկույցում բավականին լուրջ քրեական տարրեր կան:

«Ինձ զարմանք է պատում, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը հետամուտ չի լինում այդ արդյունքները մինչև վերջ տանելուն և դատախազություն դիմելուն: Ինձ համար սա անընդունելի է: մարդ կամ մի դիրք պետք է գրավի, կամ մյուսը»,-նշեց Մանասերյանը:

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որ քննադատություն են հնչեցնում, բայց գործ չեն անում իր համար դադարում են հեղինակություն լինել:

«Թող աշխատացնեն կառավարությանը, թող ստիպեն,այդ ամբողջ թերացումները, որ կան ջրի երես հանեն և տանեն մինչև վերջ՝ պատժամիջոցների»,-հավելեց Մանասերյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ