14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ն պետք է իր անունով կոչի Հայոց ցեղասպանությունը. Los Angeles Times

Los Angeles Times պարբերականն իր խմբագրականում անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու այդ համատեքստում Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի  կիրառման անհրաժեշտությանը, գրում է armeniangenocide100.org-ը:  «Կիրակի օրը՝ ապրիլի 12-ին, Սբ. Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս Պապը հանդուգն քայլ է արել: Այդ օրը տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված 1.5 մլն հայերի կոտորածի 100-րդ տարելիցին, որը Պապը որակավորել […]

Գերմանական մամուլի արձագանքը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

      այոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ գերմանական մամուլն ակտիվորեն լուսաբանում եւ մեկնաբանում է Հայոց Ցեղասպանության թեման և այդհարցում երբեմնի Կայսերական Գերմանիայի դերն ու այսօրվա Բեռլինի որդեգրած դիրքորոշումը:   Այս շրջանում գրեթե ամեն օրը առաջատար դաշնային (ՙDie Welt՚, ՙDer Spiegel՚, FAZ. ՙTageszeitung՚, ՙTagesspiegel՚, ZDF եւ այլն) եւ նահանգային լրատվամիջոցներումկարելի է կարդալ, լսել, դիտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաբնույթ հոդվածներ, սյունակներ, ռադիոհաղորդումներ, տեսանյութեր:   Մամուլի նման արձագանքը նախ եւ առաջ պայմանավորված է Դաշնային կառավարության եւ Բունդեսթագի՝ դեպքերի հանդեպ մինչեւ օրս չորդեգրած    ՙպատշաճ՚դիրքորոշմամբ: Լրագրողներն ու մեկնաբանները չեն զլանում պարբերաբար հիշեցնել կառավարությանը Ցեղասպանության կազմակերպման եւ իրագործմանհարցում <<Գերմանիայի անփառունակ դերի մասին>>:   Դեպքերի գնահատման հարցում գերմանական մամուլում հստակ համերաշխություն կա. ինչպես ձախակողմյան, այնպես էլ պահպանողական, աջակողմյան եւանկախ ԶԼՄ-ներն անվերապահ կերպով 100 տարի առաջ կատարվածն անվանում են ցեղասպանություն:   Մամուլի շատ հրապարակումներ դեպքերը գնահատելու հարցում հիմնվում են պատմաբանների, փորձագետների կարծիքների վրա, ովքեր հանգամանալից կերպովզբաղվել կամ զբաղվում են խնդրի ուսումնասիրությամբ: Այս առումով գերմանական մամուլի էջերում տեղ են գտնում նաեւ հարցազրույցներ մասնագետների հետ,ովքեր կողմ են հանցագործությունը ցեղասպանություն կոչելուն եւ, այդպիսով միայն հայ-թուրքական հաշտեցում նախաձեռնելուն:             Մամուլում մեծ քննարկման թեմա է նաեւ ապրիլի 24-ին Բունդեսթագում սպասվելիք խորհրդարանական քննարկում-ժամի անցկացումը եւ տարելիցի վերբերյալ խմբակցությունների պատրաստած զեկույցների քննարկումը: Իշխող կոալիցիոն կուսակցությունների զեկույցի վերտառության մեջ առկա չէ ՙցեղասպանություն՚ բառը,մինչդեռ ընդդիմությունը՝ կանաչներն ու ձախերը, վճռական են իրենց հայցադիմումում հիշյալ եզրույթն օգտագործելու հարցում: Երբ իշխող կոալիցիան լռում է,աղմկում է մամուլը:       Այսպես, ՙDie Welt՚ օրաթերթը ապրիլի հինգին հոդված է հրապարակել ՙԻնչու՞ կոալիցիան չի խոսում ցեղասպանությունից՚ վերնագրով:   Հրապարակումն այն մասին է, որ մեծ կոալիցիան խուսափում է թեմայի կապակցությամբ հստակ խոսքեր ասել՝ Էրդողանին չզայրացնելու համար:     Հեղինակներ Քլաուդիա Քադեն եւ Քրիստիան Մալցահնը պատմում են, որ  բեռլինյան Մաքսիմ Գորկի թատրոնի ղեկավար Շերմին Լանգհոֆն այս օրերինքաղաքական պատասխանատվություն եւ պատմական ճշմարտություն է ներառել թատրոնի խաղացանկում: Թատրոնում ներկայացվում է Ֆրանց Վերֆելի ՙՄուսալեռան քառասուն օրը՚ գրքի հիման վրա պատրաստված բեմականացումը: Նույն  վայրում ցուցադրվել է  Ֆաթիհ Աքինի ՙՍպի՚ (The Cut) ֆիլմը՝ ռեժիսորիներկայությամբ:    Ըստ հեղինակների՝ թատրոնի բեմում հաջորդաբար անցկացվում են գրքերի ներկայացումներ, հնչում է հայկական երաժշտություն, տեղի են ունենում քաղաքականբանավեճեր: Այս ամենը կշարունակվի մինչեւ ապրիլի 25-ը:   Հոդվածում ներկայացվում է, որ Դաշնային կառավարությունն ու խորհրդարանը շարունակում են խուսափել պատմական պատասխանատվությունից:   Հեղինակները, այդուհանդերձ, համարում են, որ ժամանակն է հիշելու Հայոց ցեղասպանության հարցում Կայսերական Գերմանիայի ներգրավվածության մասին,մինչդեռ կոալիցիոն համատեղ զեկույցի վերտառությունից, որն այդ օրը պետք է քննարկվի Բունդեսթագում, այդ բառն անհետացել է: Այն հայտնվում է միայն տեքստիհիմնավորման մեջ:    Հոդվածագիրների աչքից չի վրիպել նաեւ այն իրողությունը, որ հիշատակի քննարկումը կեսօրին է նախատեսված, երբ շատ պատգամավորներ կարող են արդենմեկնել շաբաթվա վերջի հանգստի:    Նույն օրաթերը ապրիլի իննին հրապարակել է, որ Ստամբուլի մասնավոր համալսարաններից մեկը՝ Բիլգի համալսարանը, մերժել է Ցեղասպանության տարելիցիվերբերյալ քննարկում-միջոցառում կազամակերպելու հայտը:   ՙTagesspiegel՚ օրաթերթը եւս ապրիլի մեկի իր համարում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ Դաշնային կառավարությանդիրքորոշմանը:    Հեղինակներ  Քորդուլա Օյբելն ու Հանս Մոնաթն իրենց ՙՄեծ կոալիցիան չի ցանկանում ընդհարվել Էրդողանի հետ՚ խորագրով հոդվածում փաստում են, որ իշխողքրիստոնեա-դեմոկրատներն ու սոցիալ- դեմոկրատները Բունդեսթագում խուսափում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:      Թերթը հրապարակում է, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում իշխանական կոալիցիան եւ ընդդիմությունը երեք տարբեր զեկույցներ կներկայացնեն:      ՙՄինչ կանաչներն ու ձախերը կողմ են, որ Ցեղասպանությունը որպես այդպիսին անվանվի, կառավարությունում եւ կոալիցիոն խմբակցություններիղեկավարությունում վերապահումներ կան: Ինչպես երեւում է, նրանք վախենում են Թուրքիայի հետ կոնֆլիկտից, ով մինչ օրս մերժում է այն ժամանակվա ջարդերըորակել իբրեւ ցեղասպանություն՚,-նշում են հոդվածագիրները:   Հեղինակները մանրամասնում են, որ ՔԴՄ/ՔՍՄ եւ սոցիալ-դեմոկրատների համատեղ զեկույցում, որը նրանք ցանկանում են ներկայացնել հիշյալ քննարկմանը,ՙցեղասպանություն՚ եզրույթը միայն հիմնավորման մեջ է տեղ գտել, ինչպես սրանից տաս տարի առաջ  Բունդեսթագի ընդունած բանաձեւում էր:    Հոդվածագիրները հրապարակում են, որ անցած շաբաթվա ավարտին կոալիցիոն պատգամավորների պատրաստած համատեղ զեկույցում ՙցեղասպանություն՚ բառըտեղ էր գտել տեքստի վերտառությունում:  Խմբակցությունների ղեկավարության եւ Արտաքին գերատեսչության հետ տեքստի վերամշակումից հետո, սակայն,եզրույթը կրկին անհետացել է:      Կոալիցիոն պատգամավորներն իրենց կոալիցիոն հաջորդ նիստի  ժամանակ՝ ապրիլի 21-ին, վերջնական քվեարկության կդնեն զեկույցը:   Թերթը մեջբերում է նաեւ Գերմանիայի արտաքին գերատեսչության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթի (սոցիալ-դեմոկրատ) կարծիքը, թեհիշողության մշակույթը չի կարող դրսից կամ վերեւից կարգադրվել. այն տարածություն եւ ժամանակ է պահանջում, որպեսզի աճի համապատասխանհասարակությունում:   […]

Օրվա փաստը». 2012-2014թթ. Երևանում կառուցվել և վերագործարկվել է 406 ցայտաղբյուր

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Այս անգամ ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքում տեղադրված կառուցված և վերագործարկված ցայտաղբյուրների քանակը: 

Time-ը անվանել է տարվա ամենազդեցիկներին

Ամերիկյան Time հանդեսը ամփոփել է ամենամյա «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկը: Առաջին տեղում, համաձայն հարցումների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Երկրորդ տեղում գրեթե նույն ձայներով հարավկորեացի երգչուհի CL-ն է, երրրորդը երգչուհի Լեդի Գագան է: Ամենաազդեցիկ մարդկանց ցանկում հայտնվել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ այլոք:

«Ուրախ եմ, որ ամուսինս ինձ սպիդով վարակեց … » /վիդեո/

« «Նարեկը» հոգու հայելին է, որտեղ դու նայում ես, տեսնում ես քո հոգու պատկերն, ինչպես նա շեշտում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: Նարեկաբույժի խոսքով` նախանձը, ծուլությունը, ատելությունը, գոռոզությունը հիվանդացնում են մարդկանց: Հարցին, թե որն է նարեկաբուժության գաղտնիքը՝ հավատը, թե մատյանի ճիշտ ընկալումը, Ներսիսյանը պատասխանեց. «Գաղտնիք այստեղ չկա, եթե դու ճշմարիտ քրիստոնյա ես, […]

Խարդախներից հեռու. 260.000 դրամի վնաս է տվել

Ապրիլի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ջրվեժի Բանավան թաղամասի թիվ 15 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Գուրգեն Գ.-ին: Նա խոստովանել է, որ 2014 թ. հունիսին 1977 թ. ծնված Քրիստինե Գ.-ից վերցրել է արծաթյա զարդեր և վաճառել, իսկ 2014 թ. սեպտեմբերի 3-ին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով […]

«Սա այն պաշտոնը չէ, որը կարելի է վայելել, սա առավել պատասխանատվության թիրախ է»/վիդեո

«Իրականում շատ դժվար է գնահատական տալ վարչապետի գործնեությանը, նախ այն առումով, որ միանշանակ գնահատական կարող են տալ շատ շահագրգռված  անձինք կամ կողմեր: Իշխանամետ անձինք ծաղկաքաղ կանեն միայն լավից: Հակառակ բևեռից հնչած գնահատականը սևացման միտում ունի, կամ նեգատիվ է: Գիտնականի հիմնական  խնդիրն է լինել անաչառ ևփորձել  վեր հանել այն գորոծոնները, որոնք ճիշտն են ներկայացնում:Այս մեկ տարին […]

Ավստրալիայի վարչապետին կոչ են արել Հայոց Ցեղասպանության հարցում հետևել Հռոմի պապի օրինակին

Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոտին կոչ են արել հետևել Հռոմի պապին և որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչել օսմանյան թուրքերի իրականացրած, ինչպես նշում են, 1915 թվականի սպանդը, որին զոհ են գնացել մինչև 1.5 միլիոն հայեր և այլ քրիստոնյաներ, գրում է interpress.am-ը: Ավստրալիայի հայկական համայնքը բարձր է գնահատել կաթոլիկ աշխարհի առաջնորդի, ինչպես պնդում են, իրենց ժողովրդի նկատմամբ […]

Վովան թուրքերին հավասար սրտնեղած է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը պատասխանել է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանին: «Որքան էլ զարմանալի թվա, Հայաստանին պետք է Ցեղասպանության ժխտողականության դեմ օրենք։ Կհարցնեք՝ ու՞մ դեմ եք կիրառելու։ Դե, օրինակ, ժամանակին քաղաքական ներկապնակի մեջ մի լավ լղոզված, բայց այդպես էլ երիտասարդ կադր մնացած Վովա, նույն ինքը Վլադիմիր Կարապետյանի։ Վաղուց արդեն սովորական են դարձել նրա գարնանային սրացումներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված