24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանական մամուլի արձագանքը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

 

 

 

այոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ գերմանական մամուլն ակտիվորեն լուսաբանում եւ մեկնաբանում է Հայոց Ցեղասպանության թեման և այդհարցում երբեմնի Կայսերական Գերմանիայի դերն ու այսօրվա Բեռլինի որդեգրած դիրքորոշումը:

 

Այս շրջանում գրեթե ամեն օրը առաջատար դաշնային (ՙDie Welt՚, ՙDer Spiegel՚, FAZ. ՙTageszeitung՚, ՙTagesspiegel՚, ZDF եւ այլն) եւ նահանգային լրատվամիջոցներումկարելի է կարդալ, լսել, դիտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաբնույթ հոդվածներ, սյունակներ, ռադիոհաղորդումներ, տեսանյութեր:

 

Մամուլի նման արձագանքը նախ եւ առաջ պայմանավորված է Դաշնային կառավարության եւ Բունդեսթագի՝ դեպքերի հանդեպ մինչեւ օրս չորդեգրած    ՙպատշաճ՚դիրքորոշմամբ: Լրագրողներն ու մեկնաբանները չեն զլանում պարբերաբար հիշեցնել կառավարությանը Ցեղասպանության կազմակերպման եւ իրագործմանհարցում <<Գերմանիայի անփառունակ դերի մասին>>:

 

Դեպքերի գնահատման հարցում գերմանական մամուլում հստակ համերաշխություն կա. ինչպես ձախակողմյան, այնպես էլ պահպանողական, աջակողմյան եւանկախ ԶԼՄ-ներն անվերապահ կերպով 100 տարի առաջ կատարվածն անվանում են ցեղասպանություն:

 

Մամուլի շատ հրապարակումներ դեպքերը գնահատելու հարցում հիմնվում են պատմաբանների, փորձագետների կարծիքների վրա, ովքեր հանգամանալից կերպովզբաղվել կամ զբաղվում են խնդրի ուսումնասիրությամբ: Այս առումով գերմանական մամուլի էջերում տեղ են գտնում նաեւ հարցազրույցներ մասնագետների հետ,ովքեր կողմ են հանցագործությունը ցեղասպանություն կոչելուն եւ, այդպիսով միայն հայ-թուրքական հաշտեցում նախաձեռնելուն:          

 

Մամուլում մեծ քննարկման թեմա է նաեւ ապրիլի 24-ին Բունդեսթագում սպասվելիք խորհրդարանական քննարկում-ժամի անցկացումը եւ տարելիցի վերբերյալ խմբակցությունների պատրաստած զեկույցների քննարկումը: Իշխող կոալիցիոն կուսակցությունների զեկույցի վերտառության մեջ առկա չէ ՙցեղասպանություն՚ բառը,մինչդեռ ընդդիմությունը՝ կանաչներն ու ձախերը, վճռական են իրենց հայցադիմումում հիշյալ եզրույթն օգտագործելու հարցում: Երբ իշխող կոալիցիան լռում է,աղմկում է մամուլը:

 

 

 

Այսպես, ՙDie Welt՚ օրաթերթը ապրիլի հինգին հոդված է հրապարակել ՙԻնչու՞ կոալիցիան չի խոսում ցեղասպանությունից՚ վերնագրով:

 

Հրապարակումն այն մասին է, որ մեծ կոալիցիան խուսափում է թեմայի կապակցությամբ հստակ խոսքեր ասել՝ Էրդողանին չզայրացնելու համար:  

 

Հեղինակներ Քլաուդիա Քադեն եւ Քրիստիան Մալցահնը պատմում են, որ  բեռլինյան Մաքսիմ Գորկի թատրոնի ղեկավար Շերմին Լանգհոֆն այս օրերինքաղաքական պատասխանատվություն եւ պատմական ճշմարտություն է ներառել թատրոնի խաղացանկում: Թատրոնում ներկայացվում է Ֆրանց Վերֆելի ՙՄուսալեռան քառասուն օրը՚ գրքի հիման վրա պատրաստված բեմականացումը: Նույն  վայրում ցուցադրվել է  Ֆաթիհ Աքինի ՙՍպի՚ (The Cut) ֆիլմը՝ ռեժիսորիներկայությամբ: 

 

Ըստ հեղինակների՝ թատրոնի բեմում հաջորդաբար անցկացվում են գրքերի ներկայացումներ, հնչում է հայկական երաժշտություն, տեղի են ունենում քաղաքականբանավեճեր: Այս ամենը կշարունակվի մինչեւ ապրիլի 25-ը:

 

Հոդվածում ներկայացվում է, որ Դաշնային կառավարությունն ու խորհրդարանը շարունակում են խուսափել պատմական պատասխանատվությունից:

 

Հեղինակները, այդուհանդերձ, համարում են, որ ժամանակն է հիշելու Հայոց ցեղասպանության հարցում Կայսերական Գերմանիայի ներգրավվածության մասին,մինչդեռ կոալիցիոն համատեղ զեկույցի վերտառությունից, որն այդ օրը պետք է քննարկվի Բունդեսթագում, այդ բառն անհետացել է: Այն հայտնվում է միայն տեքստիհիմնավորման մեջ: 

 

Հոդվածագիրների աչքից չի վրիպել նաեւ այն իրողությունը, որ հիշատակի քննարկումը կեսօրին է նախատեսված, երբ շատ պատգամավորներ կարող են արդենմեկնել շաբաթվա վերջի հանգստի: 

 

Նույն օրաթերը ապրիլի իննին հրապարակել է, որ Ստամբուլի մասնավոր համալսարաններից մեկը՝ Բիլգի համալսարանը, մերժել է Ցեղասպանության տարելիցիվերբերյալ քննարկում-միջոցառում կազամակերպելու հայտը:

 

ՙTagesspiegel՚ օրաթերթը եւս ապրիլի մեկի իր համարում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ Դաշնային կառավարությանդիրքորոշմանը: 

 

Հեղինակներ  Քորդուլա Օյբելն ու Հանս Մոնաթն իրենց ՙՄեծ կոալիցիան չի ցանկանում ընդհարվել Էրդողանի հետ՚ խորագրով հոդվածում փաստում են, որ իշխողքրիստոնեա-դեմոկրատներն ու սոցիալ- դեմոկրատները Բունդեսթագում խուսափում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:   

 

Թերթը հրապարակում է, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում իշխանական կոալիցիան եւ ընդդիմությունը երեք տարբեր զեկույցներ կներկայացնեն:   

 

ՙՄինչ կանաչներն ու ձախերը կողմ են, որ Ցեղասպանությունը որպես այդպիսին անվանվի, կառավարությունում եւ կոալիցիոն խմբակցություններիղեկավարությունում վերապահումներ կան: Ինչպես երեւում է, նրանք վախենում են Թուրքիայի հետ կոնֆլիկտից, ով մինչ օրս մերժում է այն ժամանակվա ջարդերըորակել իբրեւ ցեղասպանություն՚,-նշում են հոդվածագիրները:

 

Հեղինակները մանրամասնում են, որ ՔԴՄ/ՔՍՄ եւ սոցիալ-դեմոկրատների համատեղ զեկույցում, որը նրանք ցանկանում են ներկայացնել հիշյալ քննարկմանը,ՙցեղասպանություն՚ եզրույթը միայն հիմնավորման մեջ է տեղ գտել, ինչպես սրանից տաս տարի առաջ  Բունդեսթագի ընդունած բանաձեւում էր: 

 

Հոդվածագիրները հրապարակում են, որ անցած շաբաթվա ավարտին կոալիցիոն պատգամավորների պատրաստած համատեղ զեկույցում ՙցեղասպանություն՚ բառըտեղ էր գտել տեքստի վերտառությունում:  Խմբակցությունների ղեկավարության եւ Արտաքին գերատեսչության հետ տեքստի վերամշակումից հետո, սակայն,եզրույթը կրկին անհետացել է:   

 

Կոալիցիոն պատգամավորներն իրենց կոալիցիոն հաջորդ նիստի  ժամանակ՝ ապրիլի 21-ին, վերջնական քվեարկության կդնեն զեկույցը:

 

Թերթը մեջբերում է նաեւ Գերմանիայի արտաքին գերատեսչության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթի (սոցիալ-դեմոկրատ) կարծիքը, թեհիշողության մշակույթը չի կարող դրսից կամ վերեւից կարգադրվել. այն տարածություն եւ ժամանակ է պահանջում, որպեսզի աճի համապատասխանհասարակությունում:

 

ԱԳՆ-ի պաշտոնյան մեկնաբանում է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն ջանքեր է գործադրում, որ 1915-1916 թվականների հայերի ջարդերն ու աքսորըհամապարփակ գիտական բանավեճի շրջանակներում ուսումնասիրվեն եւ գնահատվեն:   

 

Իսկ օրաթերթի ապրիլի չորսի համարում հղում է արվում Գերմանահայոց կենտրոնական խորհրդին, թե Արամեացիների դաշնային միությունը եւս մեղադրել էԲունդեսթագի իշխող կոալիցիային՝ այսօրվա Թուրքիայի տարածքում առաջին աշխարհամարտի տարիներին քրիստոնյա փոքրամասնություններիցեղասպանությունը չընդունելու մեջ: Թերթը մեջբերում է Արամեացիների դաշնային միության հայտարարությունը Հայդելբերգում՝ <<Բունդեսթագում Հայոցցեղասպանության հիշատակի արարողությանը կդառնա Էրդողանի հաղթանակի տոնը՝ հիշողության պատշաճ մշակույթի դեմ>>:  

 

 

 

ՙDeutschlandradio՚-ն ապրիլի չորսի իր թողարկմանը հարցազրույց է ներկայացրել Ստամբուլում ՙTageszeitung՚ օրաթերթի թղթակից Յուրգեն Գոթշլիխի հետ, ովհորդորում է Դաշնային կառավարությանը առերեսվելու հայերի ցեղասպանության գործում ունենացած մեղքի իր բաժնի հետ:

 

Գոթշլիխն ուսումնասիրել է գերմանական արխիվային նյութերը եւ բարձրաձայնում է Օսմանյան Կայսրությունում գերմանացի դիվանագետների, զինվորականներինամակների մասին, որոնք փաստում են հայերի ծրագրված ոչնչացման մասին Գերմանիայի իշխանությունների իրազեկվածությունը: 

 

Հեղինակը հանրության դատին է ներկայացնում <<Նպաստ ցեղասպանությանը>> գիրքը, որտեղ մանրամասնում է իր կողմից ուսումնասիրած գերմանականաղբյուրների ու Հայոց Ցեղասպանության հարցում Գերմանիայի ունեցած դերակատարման մասին:

 

Այն, որ 2005-ի բանաձեւում ՙցեղասպանություն՚ բառը չկիրառվեց, Գոթշլիխը մեկնաբանում է նախ եւ առաջ Թուրքիայի հետ հարաբերությունները հաշվի առնելուհանգամանքով. <<Խոսքը թուրքական կառավարության հետ  կոնֆլիկտ չհրահրելու մասին էր: Վստահաբար նաեւ մեծ դեր է խաղում այն, որ Գերմանիայում երբասում են ցեղասպանություն, դրա հետեւում բոլորը նախ եւ առաջ Հոլոքոստն են տեսնում: Անկասկած, հոգեբանական պատնեշ կա՝ դրանից եւս 30 տարի հետ գնալուեւ հաստատելու, որ Գերմանիան ուղղակի եւ անուղղակի կերպով եւս մեկ ցեղասպանության մեջ է ներգրավված>>: 

 

Գերմանացի լրագրողը քննադատում է այն իրողությունը, որ Գերմանիայի բարձր ղեկավարությունը Երեւանում հարյուրամյակի միջոցառումներին <<փայլելու է իրբացակայությամբ>>:  

 

Նա արձանագրում է նաև, որ 2005-ից սկսած՝ Թուրքիայում Ցեղասպանության թեմայով ավելի բաց քննարկում կա:  

 

 

 

ՙDeutsche Welle՚-ն ապրիլի երկուսի իր հրապարակման մեջ ներկայացնում է, որ հայերը ներողություն են պահանջում Գերմանիայից:  Ռիչարդ Ֆուքսը փաստում է, որ հիշատակի պատշաճ արարողություն անցկացնելու փոխարեն Բունդեսթագում վիճում են թեմայի շուրջ. ՙՀամակուսակցական համերաշխության փոխարենտարակարծություն է տիրում՚:

 

Հեղինակը ներկայացնում է խմբակցությունների մոտեցումները հարցի շուրջ, մասնավորապես, կոալիցոն զեկույցի բնույթը:

 

Հրապարակման մեջ խոսվում է այն մասին, որ Ցեղասպանության զոհերի ժառանգները կոչ են անում Դաշնային կառավարությանն ու Բունդեսթագին ներողությանխնդրել հայերից: <<Ներողությունը բավարար կլինի>>,-ասել է ՙՍուրբ Գիրագոս եկեղեցի՚ հիմնադրամի (Դիարբեքիր) նախագահ Էրգյուն Այիքը:

 

Ռադիոկայանի թղթակիցն արձանագրում է, որ գերմանական քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ դատապարտում են Բունդեսթագիվարանումը՝ Ցեղասպանությունն իր անունով կոչելու հարցում:

 

Ըստ Պոտսդամի համալսարանի պատմաբան Քրիստին Փշիխհոլցի Գերմանիայի կառավարությունը համապարփակ ձեւով տեղեկացված էր Օսմանյանկայսրությունում հայերի բնաջնջման քաղաքականության մասին: Նա նման եզրահանգման եկել է ԳԴՀ Արտաքին գերատեսչության արխիվային նյութերիուսումնասիրությունից հետո:

 

Լրագրողը անդրադառնում է նաեւ Երեւան մեկնող գերմանական պատվիրությանն ու այն փաստին, որ կանցլերն ու ԱԳ նախարարն այդ կազմում չեն լինելու:Ռադիոկայանի տեղեկություններով՝ ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումկներին մասնակցելու կմեկնեն ԳԴՀ ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար ՄիխայելՌոթը, ՙմինչդեռ բազմաթիվ նախագահներ եւ վարչապետեր են հայտարարել այդ օրը Երեւանում լինելու մասին, նրանց թվում՝ Ֆրանսիայի նախագահ ՖրանսուաՕլանը՚:  

 

ԳԴՀ Դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկը կդառնա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցած Գերմանիայի առաջին Նախագահը: Ըստՙheute.de՚-ի (Գերմանական երկրորդ ալիքի տրատվական թողարկում)` նման հայտարարություն է արել ԳԴՀ Նախագահի մամլո խոսնակը: Ըստ նրա՝ նախագահըկմասնակցի Բեռլինում ապրիլի 23-ին նախատեսված էկումենիկ պատարագին՝ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում հայերի եւ քրիստոնյա մյուսփոքրամասնությունների կրած տառապանքները: ԳԴՀ Նախագահը հանդես կգա նաև ելույթով:

 

 

 

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Բունդեսթագում 65 րոպեանոց քննարկում է հրավիրվել, որին իշխանական կոալիցիան,կանաչներն ու  ձախերը համախատասխան հայտարարության տեքստեր կներկայացնեն:

 

Կոալիցիայի տեքստը, ինչպես վկայում են մամուլի բազմաթիվ հրապարակումներ, շատ չի տարբերվում 2005 թվականի Բունդեսթագի բանաձեւից, որտեղբացակայում է ՙցեղասպանություն՚ բառը: Եզրույթը  օգտագործում են միայն հիմնավորման մեջ՝ հղում անելով բազմաթիվ անկախ պատմաբանների, խորհրդարաններիեւ միջազգային կազմակերպությունների:    

 

Կոալիցիայի պատրաստած համատեղ տեքստի վերտառությունում տեղ էր գտել ՙցեղապանություն՚ եզրույթը, սակայն խմբակցությունների ղեկավարների եւ Արտաքինգործերի նախարարության ճնշման ներքո այն ջնջվել է: Կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության շարքերում շատ գործիչներ,այդուհանդերձ, չեն կաշկանդվում հստակ անվանել 1915 թվականին տեղի ունեցածը: Սակայն հաշվի առնելով կարեւոր ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետհարաբերությունների գործոնը՝ քաղաքական և հատկապես տնտեսական առումով առանձին գործիչներ ճշգրիտ դիրքորոշումները չեն հասնում թղթին:   

 

ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հարցերով խոսնակ Էրիկա Շթայնբախը ապրիլի մեկինգրել է. ՙՀարյուր տարի առաջ՝ այս ամսին, Օսմանյան կայսրությունն սկսեց  հայերի, ասորիների, արամեացիների եւ քաղդեացիների ցեղասպանությունը, այսպիսով՝բոլոր քրիստոնեական համայնքների: Ես որեւէ կերպ չեմ համակերպվում, որ այս հանցագործությունը իր անունով չեն ցանկանում անվանել նաեւ Գերմանիայում: Եսամեն դեպքում ամենուր խոսելու եմ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ մասին՚: 

 

Գրառման մեկնաբանություններին արձագանքելով՝ նա հիշեցնում է, որ ինքը դեռ տաս տարի առաջ Բունդեսթագի առջեւ ունեցած իր ելույթում խոսել էՙցեղասպանության՚ մասին. ՙԱյսօր էլ ինձ այդ հարցում ոչ ոք չի կարող խոչընդոտել՚:

 

Սոցիալ-դեմոկրատները հայերի ցեղասպանության հարցում հակված են առավել զուսպ եւ հաճախ թուրքահաճո մոտեցումների: Ըստ մի շարք հարցումների՝ այսքաղաքական ուժը մեծ վստահություն է վայելում թուրքական ծագում ունեցող ընտրազանգվածի մոտ, բացի այդ՝ կուսակցությունում կան արմատներով թուրքգործիչներ:

 

ՙԴաշինք 90-Կանաչներ՚ քաղաքական ուժը հաճախ է հնչեցնում դեպքերը իբրեւ ցեղասպանություն դասակարգելու մասին: Կուսակցության դաշնային համանախագահՋեմ Օզդեմիրն անընդունելի է համարում Թուրքիայի եւ նախագահ Էրդողանի հանդեպ Գերմանիայի ներկայիս վերաբերմունքը: Նա հայտարարել է, որապրիլքսանչորսյան քննարկմանը իրենց խմբակցությունը չի խորշելու իրերն իր անունով կոչել:

 

Ձախերն իրենց պատրաստած ՙ1915-1916 թվականների հայերի ցեղասպանության 100-ամյա տարելից.  Գերմանիան պետք է նպաստի մշակմանն ու հաշտեցմանը՚զեկույցում նշում են՝ Գերմանիայի Բունդեսթագը հայ  բնակչության  Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից զանգվածայինպլանավորված եւ կազմակերպված ոչնչացումը Ցեղասպանություն է՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանության պատժի եւ կանխարգելման մասինկոնվենցիայի:

 

Բունդեսթագը, ըստ ձախերի, պետք է պահանջի Դաշնային կառավարությունից՝ ՙանվերապահորեն ճանաչելու Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրությանպատմական համատեղ պատասխանատվությունը՚:

 

Ուշագրավ է, որ ՙԱյլընտրանք՝ Գերմանիայի համար՚ (AFD) կուսակցությունում, որը վերջերս է մտել քաղաքական դաշտ՝ հասցնելով հաջողություններ ունենալ միշարք Լանդթագերում, նույնպես անդրադարձել են Ցեղասպանության հարցին:

 

Կուսակցության՝ Թյուրինգիայի խորհրդարանի խմբակցության ղեկավար Բյորն Հյոքեն ապրիլի չորսին ՙֆեյսբուք՚ սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ՙԱմոթալի է, թե ինչպես է Դաշնային կառավարության կողմից չափազանցված դիվանագիտական նրբանկատության պատճառով պատմության աղավաղում տեղիունենում: Աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովրդի ցեղասպանությունը պետք է ամենայն պարզությամբ հենց այդպիսին անվանվի: Մարտավարականկոռեկտությունը անբարո եւ ցինիկ է: Այս կերպ  Դաշնային կառավարությունը դավաճանում է զոհերին եւ նրանց ժառանգներին, ինչպես նաեւ՝ մերժողովրդավարական-բարոյական հիմնարար արժեքներին՚:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ