22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ուրախ եմ, որ ամուսինս ինձ սպիդով վարակեց … » /վիդեո/

« «Նարեկը» հոգու հայելին է, որտեղ դու նայում ես, տեսնում ես քո հոգու պատկերն, ինչպես նա շեշտում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: Նարեկաբույժի խոսքով` նախանձը, ծուլությունը, ատելությունը, գոռոզությունը հիվանդացնում են մարդկանց: Հարցին, թե որն է նարեկաբուժության գաղտնիքը՝ հավատը, թե մատյանի ճիշտ ընկալումը, Ներսիսյանը պատասխանեց.

«Գաղտնիք այստեղ չկա, եթե դու ճշմարիտ քրիստոնյա ես, հավատում ես խոսքի բուժմանը, այստեղ խնդիրը հավատալն է խոսքին: Խոսքի զորության, ուժի ներքո մարդիկ տեսնում են իրենց հիվանդության գաղտնիքը»:

Արմեն Ներսիսյանի խոսքով՝ գնալով ավելի շատ են դիմում մարդիկ, ովքեր ցանկանում են հենց «Նարեկի» միջոցով բուժվել: «Հիմնական դիմում են հիվանդներ, ովքեր բուժվել են ժամանակակից մեթոդներով, և բուժումը եղել է անարդյունավետ, և այն մարդիկ, ովքեր հիվանդությունը հասկանալով որպես փորձություն՝ իրենց մեջ բացվում է արդեն Աստծո հետո նոր հարաբերություն:

Տարօրինակ է, որ իմ հիվանդները սիրում են իրենց հիվանդությունը՝ սկսած չարորակ ուռուցքից, սպիդից և այլն, որովհետև երբ մարդ սկսում է ցավի ու տառապանքի մեջ լինել, ինչն անհրաժեշտ է, վատ բան չէ, նա սկսում է ինքնաճանաչվել»:

«Հենարան» ակումբի բանախոսը պատմեց, որ չարորակ ուռուցքով տառապող իրհիվանդներից մեկը, որ արտերկրում բուժվել էր անարդյունք, հույսը կտրելով` ասել է. «Երբ «Նարեկը» կարդացի, իմ մեջ տեսա չարությունը: Ցավոք, մենք այսօր չենք ուզում տեսնել այն, ինչ «Նարեկն» ուզում է ցույց տալ, որովհետև չարը բոլորիս մեջ կա …  »: 

«Տարօրինակ է, բայց կինն ասում է` ուրախ եմ, որ ամուսինս ինձ սպիդով վարակեց …», հիվանդի խոսքերը հիշելով, պատմում է նարեկաբույժը` ընդգծելով, որ հիվանդությունը հոգեւորի ոչ լիարժեքության, հոգու ցավի արդյունք է: Միայն Աստծուն մոտենալով, նրա հետ ուղիղ հաղորդակցվելով, հավատքով է հնարավոր բժշկվել: Նարեկաբույժը զգուշացնում է`չարությունից կարող ենք հիվանդանալ:

Ներսիսյանն ասաց, որ աղանդավորներն էլ են այս միջոցով բուժվել, չորս հոգի, ովքեր հոգեկան շեղումներ են ունեցել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ