14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պուտինը հասկացնում է Թուրքիային

«Ռուսաստանը խոշոր պետություն է, և ինքն իր սեփական շահերն էլ ունի: Մենք չենք կարող նրան պարտադրել, որպեսզի ոչ մի մակարդակով չներկայանա Գալիպոլիի ճակատամարտի «տոնակատարություններին», որը թուրքական իշխանություններն այնպես են արել, որ համընկնի Ցեղասպանության միջոցառումների հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսպես է մեկնաբանում Թուրքիայում ապրիլի 24-ին ՌԴ ԱԺ նախագահի մակարդակով ներկայացված լինելու փաստը: 

«Ինչքան ուզում է՝ Ռուսաստանը բարձր մակարդակով ներկայանա Գալոպոլիի հաղթանակի «տոնակատարություններին», միևնույնն է Ռուսաստանի ամենաբարձր դիրք ունեցող քաղաքական գործիչը՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, լինելու է Երևանում»,-նկատեց նա:

Ըստ քաղաքագետի՝ այդ իսկ քայլով Ռուսաստանը ցույց է տալիս, թե իր համար որն է կարևոր: Համբարյանն ասաց, որ Ռուսաստանի այս այցը կարևոր է նրանով նաև, որ նա մեր ռազմավարական դաշնակիցն է:

«Եվ բացի այդ քաղաքական առումով Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի ԱՊՀ երկրների վրա, և սա ևս մեկ անգամ հասկացնել է տալիս և Ադրբեջանին, և Միջին ասիական երկրներին՝ մասնավորապես Ղազախստանին, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, և Ռուսաստանը, հարգելով ՀՀ իշխանությունները հրավերը, մասնակցում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին»: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ