19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել

Ավիատոմսերի շուկայում առկա են չարաշահումներ, մարդիկ շատ դեպքերում չեն կարողանում հետ վերադարձնել տոմսը: Նման եզրահանգման է եկել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ավիատոմսերի շուկայում առկա են չարաշահումներ ու մարդիկ շատ դեպքերում չեն կարողանում վերադարձնել տոմսը:

Նա նշեց, որ  խնդրի հետքերով գնացել են ստացած ահազանգից հետո: 
«Կա միջազգային օպերատոր, հատկապես չարտերային թռիչքների դեպքում, այն փաթեթը վաճառում է տուրօպերատորին, վերջինս էլ իր հերթին փաթեթները բաժանում է տուրագենստվաներին, որոնց հետ շփվում է սպառողը»,-բացատրեց Պիպոյանը:

Պիպոյանը  պարզել է, որ չարաշահումները լինում են վերջին երկու օղակներում, երբ տուրօպերատորն ու տուրգործակալությունը հրաժարվում են հետ վերցնել տոմսերն այն դեպքում, երբ միջազգային օպերատորը դրա համար շատ հաճախ նշում է, որ տոմսերը կարելի է վերադարձնել թռիչքից չորս օր առաջ:

«Տուրօպերատորն իր հերթին խստացնում է ժամկետը, տուրգործակալություն էլ իր 15 դոլարը չկորցնելու համար ասում է՝ ես իրավունք չունեմ տոմսը հետ վերցնել: Չկա օրենսդրություն այն մասին, թե ինչ պայմաններ իրավունք ունի դնելու տուրօպերատորը»,-նշեց բանախոսը:

Բանախոսի դիտարկմամբ ոտնահարվում է օդային սպառողի իրավունքը, որը սկսվում է տոմս գնելու պահից, սակայն այստեղ օրենդրության բաց կա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ