28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարի ունեցվածքը անցած տարվա ընթացքում նվազել է 1 մլն դոլարով. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքը անցած տարվա ընթացքում նվազել է ավելի քան մեկ մլն դոլարով: Այս մասին է վկայում նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը:

«Ըստ այդ հայտարարագրի, 2013-ի վերջի դրությամբ Գագիկ Խաչատրյանի ֆինանսական միջոցները կազմել են 2 մլն 980 հազար դոլար և 279 մլն դրամ, իսկ 2014-ի վերջի դրությամբ՝ 1 մլն 970 հազար դոլար և 269 մլն դրամ: Այսպիսով, նրա ֆինանսական միջոցները պակասել են 1մլն 10 հազար դոլարով և 10 մլն դրամով: Ընդ որում՝ այդ ընթացքում Գագիկ Խաչատրյանը ոչ մի թանկարժեք գույք չի գնել:

Այսպիսով, ըստ հայտարարագրի Խաչատրյանն այդ փողն ուղղակի ծախսել է: Նկատենք, որ մեկ տարվա ընթացքում ավելի քան մեկ մլն դոլար ծախսելու համար անհրաժեշտ է օրական ծախսել 1,4 մլն դրամ կամ 2,8 հազար դոլար:

Հայտարարագրի համաձայն, Խաչատրյանի աշխատավարձը տարվա ընթացքում կազմել է 8 մլն 202 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 15 հազար դրամով»,- գրում է թերթը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ