15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դիվանագիտական նոր դպրոցում առաջին անգամ դասախոսել է Էդվարդ Նալբանդյանը

Փետրվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավանդական առաջին դասախոսությամբ հանդես եկավ  ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրների առջեւ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դիվանագիտական դպրոցի 27 ունկնդիրներն ընտրվել են մոտ 150 դիմորդների շարքից գրավոր եւ բանավոր քննությունների արդյունքում, շրջանավարտներից  լավագույնները, ընդունված կարգի համաձայն, կդառնան դիվանագետ եւ աշխատանքի կանցնեն ՀՀ ԱԳ նախարարության համակարգում: Շնորհավորելով դիվանագիտական դպրոց […]

Բակո Սահակյանի հայտարարությունը խեղաթյուրել են

Հունաստանում ԼՂ հարցի կարգավորման կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել: Թեմայի շուրջ  Henaran.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ: ‘Մասնավորապես, նշվում է, թե իբր ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ մինչեւ ԼՂ հարցի վերջնական կարգավորումը եւ Արցախի կարգավիճակի որոշումը, արցախյան կողմը պատրաստ […]

“Ես սարքող չեմ, սարքող են ման գալիս, թող ուրիշ տեղ ման գան”. Ալիկ Սարգսյանը մեկնաբանում է Մարգար Օհանյանի հայտարարությունը

“Ես սարքելուց շատ հեռու եմ, կյանքում  ոչ մեկի գլխին չեմ սարքել, ուր մնաց` իրա, էդքան բան կարամ ասեմ: Սարքելը ինձ հատուկ չէ, հարիր չէ ոչ մի նորմալ մարդու: Ես սարքող չեմ, սարքող են ման գալիս, թող ուրիշ տեղ ման գան”,-Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով քիչ առաջ դատարանում ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի արած հայտարարությունը, ասաց ՀՀ նախկին […]

Լրագրողը դարձավ “Ժառանգության” հատուկ ծրագրերի պատասխանատու

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ ԵԺԿ-ին անդամակցության հանգրվանից ելնելով` հիմնվել է ‘Ժառանգություն’  կուսակցության Հատուկ ծրագրերի պատասխանատուի պաշտոն, որը վստահվել է Լուսինե Պետրոսյանին: Լուսինե Պետրոսյանը մասնագիտությամբ լրագրող է, հանդես է եկել հայաստանյան մամուլում` հիմնականում ‘Ազգ’ (1993-98),’Առավոտ’ (1999-2003) ‘Հրապարակ’ (2008-11) օրաթերթերում: 2012-ին առաջադրվել է լրագրության ասպարեզում բարձրագույն պարգեւի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Guillermo Cano մրցանակի համար: Ի դեպ, Լուսինե Պետրոսյանը հարյուրավոր […]

Մարգար Օհանյանի գլխին ‘սարքել’ է Ալիկ Սարգսյա՞նը/վիդեո/

Դատարանում իր ցուցմունքներում Մարգար Օհանյանը հայտարարեց, որ իր նկատմամբ բենզինի յուրացման գործը շինծու է եւ պատասխանելով դատարանի հարցերին, նշեց, որ ինքը վերջին ամիսներին լարված հարաբերություններ ուներ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ , ինչի պատճառով էլ ենթադրում է, որ այս գործը ‘սարքվել’ է նրա կողմից իրեն ենթակա ծառայությունների միջոցով, իսկ լարվածությունը առաջացել է կադրային նշանակումների եւ կազմակերպչական […]

Բողոքի ակցիան տեղափոխվեց քաղաքապետարանի մոտ /վիդեո/

“Մտածենք առողջ ապագայի մասին”, “Մենք ենք տերը մեր երկրի”, “Վերացրեք ձեր կրպակները մեր այգուց” .նման ցուցապաստառներով այսօր Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանները հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի առջեւ պահանջելով` դադարեցնել պուրակում իրականացվող շինարարությունը: Ցուցարարների հետ զրուցելու է դուրս եկել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը, սակայն  բնապահպանները պահանջում էին հանդիպել անձամբ քաղաքապետի  հետ: Ակցիայի մասնակիցները […]

Այս պահին, իհարկե, կոալիցիան գործում է, իսկ Օսկանյանն ո՞ւր մնաց

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է մեկնաբանել  վերջերս ԲՀԿ շարքերն անդամագրված ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը: Հիշեցնենք, որ “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  Վարդան Օսկանյանը  հայտարարել էր, թե կոալիցիոն հուշագիրն արդեն ուժի մեջ չէ: “Եթե ԲՀԿ-ն որոշեր, որ միասնական ցուցակով է գնալու ընտրություններին կոալիցիոն մյուս կուսակցությունների հետ, ես չէի անդամակցի ԲՀԿ-ին, բայց ես այդ […]

ՀՀԿ նախընտրական ծրագիրը արտահայտելու է հասարակության կարծիքը. Տիգրան Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության նպատակն է կազմել այնպիսի նախընտրական ծրագիր, որը կարտահայտի ՀՀԿ շարքային անդամների եւ բնակչության կարծիքը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Գավառում եւ Մարտունիում կուսակցության տեղի ներկայացուցիչների, հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումների ժամանակ: ‘’Այս հանդիպումներն ունեն մեկ նպատակ: ՀՀԿ նախընտրական ծրագիրը պետք […]

ԼՂՀ-ում իրականացվելու են մարդասիրական ծրագրեր. Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե

Փետրվարի 20-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Կարմիր Խաչի       Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար` Ռոման Պարամոնովին: Զրույցի ընթացքում գրասենյակի ղեկավարը նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրերի իրականացումը ԼՂՀ-ում, դրանք ավելի կոնկրետացնելով: Մասնավորապես, նա կանգ է առել հանրապետության Մարտակերտի եւ Հադրութի շրջաններում անհայտ կորածների ընտանիքների եւ ականներից տուժած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված