27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ նախընտրական ծրագիրը արտահայտելու է հասարակության կարծիքը. Տիգրան Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության նպատակն է կազմել այնպիսի նախընտրական ծրագիր, որը կարտահայտի ՀՀԿ շարքային անդամների եւ բնակչության կարծիքը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Գավառում եւ Մարտունիում կուսակցության տեղի ներկայացուցիչների, հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումների ժամանակ: ‘’Այս հանդիպումներն ունեն մեկ նպատակ: ՀՀԿ նախընտրական ծրագիրը պետք է մշակվի` հաշվի առնելով կուսակցության մարզային ակտիվների, հասարակական լայն զանգվածների խնդիրներն ու առաջարկները, որոնք կներառվեն ՀՀԿ ծրագրում’’- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ ՀՀԿ նոր տնտեսական քաղաքականության` արդյունաբերական ռազմավարության հիման վրա գերակա խնդիր է լինելու ժամանակից աշխատեղերի ստեղծումը: ‘’Հայաստանի անկախ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կառավարությունը մասնավոր հատվածի հետ  արդյունաբերության 11 ճյուղերում  ներդրումային համագործակցություն է իրականացնելու, ինչի արդյունքում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր: Ցանկացած խնդիր հնարավոր կլինի լուծել, եթե ունենանք զարգացած տնտեսություն’’,- նշել է վարչապետը:

Խոսելով գյուղատնտեսության վերաբերյալ` նա նշել է, որ կառավարությունն առաջիկայում 7  մլրդ դրամի արտոնյալ վարկային միջոցներ կհատկացնի գյուղացիներին` առավելագույնը 10 տոկոսադրույքով: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի այս ուղղությամբ հատկացվել էր 14 մլրդ դրամ, ինչը եւս նպաստել է գյուղատնտեսության ոլորտի աճին: ‘’Մեր ծրագրի կարեւորագույն դրույթներից մեկը գյուղատնտեսության զարգացումն է, օգնելն է գյուղացուն` իրացնել գյուղապրանքները’’,- ասել է վարչապետը:

ՀՀԿ նախընտրական ծրագրով շարունակվելու է գյուղացիներին առարկայական օժանդակություն տրամարդրելը, մասնավորապես, սերմերի, դիզվառելիքի եւ պարարտանյութերի սուբսիդավորումը: Ռուսաստանի եւ Բելառուսի իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ Հայաստանում կստեղծվեն լիզինգային ընկերություններ, որոնք ցածր եւ երկարաժամկետ վարկերի միջոցներով կտրամադրեն գյուղտեխնիկա: Բացի այդ, պետությունը եւս իրականացնելու է ծրագրեր, որոնց նպատակն է լինելու սուբսիդավորել գյուղտեխնիկայի ձեռքբերումը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հարկային արտոնություններ տրամադրել հողատարածքների այն սեփականատերերին, ովքեր մշակում են իրենց հողերը: ‘’Այն հողատարածքների սեփականատերերին, ովքեր չեն մշակում իրենց հողերը, գտնվոմ են արտերկրում, կառավարությունը հարկային արտոնություն չի տա: Հողը ազգային հարստություն է եւ այն պետք է օգտագործել’’,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կրթության հասանելիությունը եւս լինելու է ՀՀԿ նախընտրական ծրագրային առաջնահերթություններից: Պետությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերելու անապահով ընտանիքների երեխաների կրթության խնդրի լուծման նպատակով: ‘’Սոցիալական անահավասարության պատճառներից մեկն էլ կրթության անհասանելիությունն է: Մեր շեշտադրումը լինելու է քաղաքացիներին կրթությունը եւ աշխատանքը հասանելի դարձնելը’’,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով տարածքային համաչափ զարգացմանը` նա նշել է, որ կապիտալ ներդրումներն այսուհետ ուղղվելու են մարզեր` ենթակառուցվածքների զարգացման, որակյալ ծառայությունների մատուցման, աշխատատաղերի ստեղծման նպատակով: ‘’Մարզերում եւս պետք է ստեղծվեն բարեկեցիկ կյանքի համար հարմարավետ պայմաններ’’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ