12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բողոքի ակցիան տեղափոխվեց քաղաքապետարանի մոտ /վիդեո/

“Մտածենք առողջ ապագայի մասին”, “Մենք ենք տերը մեր երկրի”, “Վերացրեք ձեր կրպակները մեր այգուց” .նման ցուցապաստառներով այսօր Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպանները հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի առջեւ պահանջելով` դադարեցնել պուրակում իրականացվող շինարարությունը: Ցուցարարների հետ զրուցելու է դուրս եկել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը, սակայն  բնապահպանները պահանջում էին հանդիպել անձամբ քաղաքապետի  հետ: Ակցիայի մասնակիցները ստորագրությունների կապոցն ու իրենց պահանջը գրավոր փոխանցեցին քաղաքապետարանի աշխատակցին, հույս ունենալով կհասնի քաղաքապետին:

Բնապահպանները ցանկանում էին իրենց բողոքն անձամբ հայտնել քաղաքապետին, որին այդպես էլ չտեսան: Ակցիային միացել էին նաեւ հայտնի մշակութային  գործիչներ, ինչպիսիք են` Սերգեյ Դանիելյանը, Արթուր Իսպիրյանը իր կնոջ հետ, Նվեր Մնացականյանը, երգիչ Արամոն եւ այլն:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Մաշտոցի պուրակի բնապահպանների ակցիան շարունակվում է մոտ տասն օր, եւ հավաքվածների պնդմամբ` կշարունակվի մինչեւ պուրակում չդադարեցնեն շինաշխատանքները:

http://youtu.be/VLUf-TxZZ9c

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ