27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լրագրողը դարձավ “Ժառանգության” հատուկ ծրագրերի պատասխանատու

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ ԵԺԿ-ին անդամակցության հանգրվանից ելնելով` հիմնվել է ‘Ժառանգություն’  կուսակցության Հատուկ ծրագրերի պատասխանատուի պաշտոն, որը վստահվել է Լուսինե Պետրոսյանին:

Լուսինե Պետրոսյանը մասնագիտությամբ լրագրող է, հանդես է եկել հայաստանյան մամուլում` հիմնականում ‘Ազգ’ (1993-98),’Առավոտ’ (1999-2003) ‘Հրապարակ’ (2008-11) օրաթերթերում: 2012-ին առաջադրվել է լրագրության ասպարեզում բարձրագույն պարգեւի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Guillermo Cano մրցանակի համար:

Ի դեպ, Լուսինե Պետրոսյանը հարյուրավոր այն քաղաքացիների թվում է, ովքեր վերջին ամիսներին անդամագրվել են ‘Ժառանգություն’ կուսակցությանը: Նրանց թվում է նաեւ IQ ամսագրի խմբագիր Գոհար Հայրապետյանը, ով այժմ ‘Ժառանգություն’ կուսակցության Շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի ակտիվ անդամներից է:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ժառանգություն’ կուսակցության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ