07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Այսօր սոցիալական արդարության համաշխարհային օրն է

Սոցիալական արդարությունը ազգային կայունության եւ գլոբալ բարեկեցության հիմքն է:

Սոցիալական արդարության համաշխարհային օրը նշվում է 2009-ից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս տոնի հաստատման մասին հայտարարել է 2007-ի նոյեմբերի 26-ին: Սակայն տոնը նշելու համար ընտրվել է փետրվարի 20-ը, քանի որ 1995-ին այս օրը Կոպենհագենում բարձր մակարդակի հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են ժամանակակից հասարակության սոցիալական զարգացման խնդիրները:

ՄԱԿ-ի անդամ-երկրներն այս օրը նվիրում են սոցիալական արդարության ամրապնդմանն ուղղված միջոցառումների անցկացմանը: Կազմակերպիչների կարծիքով` նման տոնը միջազգային մակարդակով նշելը պետք է նպաստի աղքատության նվազմանը, մարդկանց արժանապատիվ աշխատանքով ապահովելուն, ինչպես նաեւ սոցիալական բարեկեցության եւ սոցիալական արդարության հաստատմանը:

Սոցիալական արդարության ձգտումը ՄԱԿ-ը համարում է իր հիմնական առաքելություններից մեկը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ