15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս պահին, իհարկե, կոալիցիան գործում է, իսկ Օսկանյանն ո՞ւր մնաց

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է մեկնաբանել  վերջերս ԲՀԿ շարքերն անդամագրված ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը:

Հիշեցնենք, որ “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  Վարդան Օսկանյանը  հայտարարել էր, թե կոալիցիոն հուշագիրն արդեն ուժի մեջ չէ:

“Եթե ԲՀԿ-ն որոշեր, որ միասնական ցուցակով է գնալու ընտրություններին կոալիցիոն մյուս կուսակցությունների հետ, ես չէի անդամակցի ԲՀԿ-ին, բայց ես այդ հուշագրին նայում եմ զուտ իրավական տեսանկյունից: Այն չի կարող ուժի մեջ լինել այնքան ժամանակ, որ այդ կուսակցությունները նույն ցուցակով չեն ներկայանում ընտրություններին”,-ասել էր նա:

Henaran.am-ը փորձել է ԲՀԿ-ական պատգամավորից պարզել, թե արդյո՞ք Վարդան Օսկանյանն այդ հայտարարությունն արել է` իրավասու լինելով խոսել ԲՀԿ-ի անունից:

“Ես պարոն Օսկանյանի հարցազրույցը չեմ լսել ոչ “Երկիր Մեդիայով”, ոչ էլ “Ազատություն” ռադիոկայանով, ուստի կդժվարանամ մեկնաբանել: Ես անպայման կծանոթանամ պարոն Օսկանյանի հարցազրույցին եւ, բնականաբար, մեկնաբանություն կտամ, իսկ մամուլին հղում անելով, այն, ինչ ես չեմ լսել, չէի ցանկանա մեկնաբանել”,-այսօր Henaran.am-ին ասել է Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ցանկացած քաղաքական գործիչ իրավունք ունի իր դիրքորոշումը հայտնելու:

Henaran.am-ի ճշտող հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ի համար կոալիցիոն հուշագիրն այլեւս ուժի մեջ չէ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. ”Դուք գիտեք, որ կոալիցիոն հուշագրում ամրագրված է, որ կոալիցիան գործում է մինչեւ այս խորհրդարանի լիազորությունների ավարտը, իսկ դա նշանակում է, որ այս պահին, իհարկե, կոալիցիան գործում է”: Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ արձանագրում է այն, ինչ  գրված է կոալիցիոն հուշագրում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ