18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ հրատապ է սառցալեզվակների հեռացումը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ, չնայած վարչական շրջաններն ակտիվ եւ շարունակական աշխատանք են տանում մայրաքաղաքի ձնամաքրումն իրականացնելու եւ ձյան կուտակումները վերացնելու ուղղությամբ, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն հատկապես մայթերի ու բակային տարածքների մասով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ զուգահեռաբար շարունակվում են նաեւ […]

Էգեմեն Բաղըշը Հայոց ցեղասպանության հարցը իր օրակարգային թեման է դարձրել

Եվրամիության հարցերով Թուրքիայի փոխնախարար եւ հիմնական բանակցող Էգեմեն Բաղըշը հերթական անգամ խոսել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի եւ շվեյցարական իշխանությունների կողմից իր հանդեպ սկսած հետաքննության մասին, տեղեկացնում է թուրքական մամուլը: Թուրքական հեռուստաալիքներից  մեկի այն հարցին, թե արդյոք նա կարող է առաջիկայում մեկնել Շվեյցարիա, Բաղըշն ասել է. “Հարկ եղած դեպքում կգնամ: Հետաքննության մասին անձամբ […]

Թուրքիան շարունակում է ըմբոստանալ Ֆրանսիայի դեմ

Թուրքիան հրաժարվում է ֆինանսավորել առագաստանավերի  “Europa Race” մրցաշարը Ֆրանսիայի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով: Հեղինակավոր  մրցաշարը պետք է սկսվեր մայիսի 5-ին Ստամբուլում եւ ավարտվեր հունիսի 3-ին ֆրանսիական Լա-Ռոշելում, հայտնում է “Hurriyet Daily News”-ը: Մրցաշարի մասնակիցները շոկի մեջ են նման որոշումից: Միակորպուս առագաստանավերի միջազգային ասոցացիայի գործադիր խորհրդի անդամ Գայտան Գուրոն հայտնել է, որ դա […]

Բաց նամակ` Երեւանի տրանսպորտային ծառայություններ մատուցողներին եւ վարորդներին

Հաշվի առնելով փաստը, որ տեւական ժամանակ է, ինչ  քաղաքային իշխանությունները չեն կարողանում  կարգավորել քաղաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը` Երեւանի տարբեր համայնքների մի խումբ բնակիչներով որոշեցինք բաց նամակով դիմել Երեւան քաղաքում տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարներին եւ երթուղի դուրս եկող վարորդներին: Հարգելի գծատերեր եւ վարորդներ, որպես ՀՀ քաղաքացիներ եւ պարզապես մարդիկ, ովքեր ամեն առավոտ իրենց նվաստացած են […]

Նախկին պատգամավորին ձերբակալել են հայ-վրացական սահմանը հատելիս

Վրացական խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելբախիանիին ձերբակալել են հայ-վրացական սահմանը հատելու ժամանակ, հաղորդում է “Новости-Грузия”-ն: 2008-ի հունվարի 22-ին նա որպես մեղադրյալ պատասխանատվության է ենթարկվել Վրաստանի քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին կետով` երկրի վարչակարգը բռնի ուժով փոխելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար: 2008-ի փետրվարի 4-ից նա հետախուզման մեջ է գտնվում: Վրաստանի խորհրդարանի ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել […]

Եթե Մենուան հայտնվի ԱԺ-ում, ոմանց մազերը կսպիտակեն /վիդեո/

‘’Անկախ ընդդիմության ելույթներից, մենք կերտելու ենք այն Հայաստանը, որն ուզում ենք կերտել: Մեր կարգախոսին հավատարիմ` ’’Առաջ Հայաստան’’, ով ուզում է մեզ հետ առաջ գնալ, թող միանա մեզ’’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ  առանգական պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը տարակուսեց, թե ինչու է այդ կարգախոսը հանկարծ հայտնվել Հայաստանի իշխող […]

Կարասինն ու Գորդոնը խոսել են ԼՂ կարգավորումից

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որն աշխատանքային այցով Մոսկվայում էր, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Կողմերը կարծիքներ են փոխանակել օրակարգային հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Հունվար եւ փետրավար ամիսներին Կարասինը մի շարք ամերիկյան եւ եվրոպական դիվանագետների հետ բազմիցս քննարկել է Հարավային […]

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաք

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է Զինված ուժերի ղեկավար կազմի եռօրյա օպերատիվ հավաքը, որին մասնակցում են ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային զորամիավորումների հրամանատարները, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը: Օպերատիվ հավաքի նպատակն է բարձրացնել և կատարելագործել […]

Պատերազմը կլինի Ադրբեջանի համար վերջինը, իսկ Հայաստանի համար` հերթականը. Գագիկ Մելիքյան

‘’15 երկրներ ներկայացնող փորձագետներն ու միջազգային կազմակերպություններն իրենց ելույթներում  փաստեցին, որ ԼՂՀ անկախությունն այլեւս անշրջելի է: Եվ նրանցից ոչ ոք չկարողացավ ցույց տալ միջազգային իրավունքի նորմերում մի կետ, որն արգելում է ազգին ինքնորոշվել’’,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` ամփոփելով ԼՂՀ իշխանությունների նախաձեռնությամբ Ստեփանակերտում անցկացված եռօրյա միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված