27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ հրատապ է սառցալեզվակների հեռացումը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ, չնայած վարչական շրջաններն ակտիվ եւ շարունակական աշխատանք են տանում մայրաքաղաքի ձնամաքրումն իրականացնելու եւ ձյան կուտակումները վերացնելու ուղղությամբ, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն հատկապես մայթերի ու բակային տարածքների մասով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ զուգահեռաբար շարունակվում են նաեւ բնակելի եւ հասարական շենքերի տանիքներից սառցալեզվակների հեռացման աշխատանքները:

‘Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք սառցալեզվակները կոտրելու եւ հեռացնելու աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու ուղղությամբ: Հակառակ դեպքում` հալոցքի պայմաններում վտանգը կանխելն առավել դժվար կլինի: ‘,- քաղաքապետի հանձնարարականով նշել է Կամո Արեյանն ու հավելել, որ բազմաբնակարան շենքերի հետ կապված հավելյալ տեխնիկա չպահանջող աշխատանքները պետք է կատարվեն համատիրությունների ուժերով:

Ձնհալքի ջրերից եւ հեղեղումներից պաշտպանելու, ինչպես նաեւ բնականոն ջրահեռացումը կազմակերպելու նպատակով հանձնարարվել է կարգաբերման եւ մաքրման աշխատանքներ տանել ջրահեռացման համակարգերի`հեղեղատների, ջրանցքների ու ջրատարների մասով եւ ներկայացնել այդ աշխատանքների ամբողջական ծրագիր:

Զեկուցվել է, որ ձնահեռացման աշխատանքներում որոշակի դժվարություններ են առաջացնում նաեւ մայթերի մոտ կայանած ավտոմեքենաները:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ