12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բաց նամակ` Երեւանի տրանսպորտային ծառայություններ մատուցողներին եւ վարորդներին

Հաշվի առնելով փաստը, որ տեւական ժամանակ է, ինչ  քաղաքային իշխանությունները չեն կարողանում  կարգավորել քաղաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը` Երեւանի տարբեր համայնքների մի խումբ բնակիչներով որոշեցինք բաց նամակով դիմել Երեւան քաղաքում տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարներին եւ երթուղի դուրս եկող վարորդներին:

Հարգելի գծատերեր եւ վարորդներ, որպես ՀՀ քաղաքացիներ եւ պարզապես մարդիկ, ովքեր ամեն առավոտ իրենց նվաստացած են զգում ձեր կողմից մատուցված ծառայությունների պատճառով, խնդրում ենք.

  • Պատշաճ մաքրություն ապահովել տրանսպորտային միջոցներում
  • Վարորդներին սովորեցնել հարգել քաղաքացիներին
  • Աշխատանքի վերցնել սափրված եւ կոկիկ վարորդների, որոնք նաեւ մեր քաղաքի դեմքն են զբոսաշրջիկների աչքերում
  • Առավոտյան ժամերին դուրս գալ երթուղի այնպիսի հաճախականությամբ, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ձեւով հասնել աշխատանքի կամ դասի
  • Չծխել տրանսպորտում եւ ամեն պահ գիտակցել, որ ուղեւորներ փոխադրելը ձեր պարտականությունն ու ապրուստի միջոցն է:

Ցավում ենք, սակայն հերթական անգամ ստիպված ենք հույսներս դնել լոկ հայրենասիրության եւ անհատի բարի կամքի վրա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ