25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էգեմեն Բաղըշը Հայոց ցեղասպանության հարցը իր օրակարգային թեման է դարձրել

Եվրամիության հարցերով Թուրքիայի փոխնախարար եւ հիմնական բանակցող Էգեմեն Բաղըշը հերթական անգամ խոսել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի եւ շվեյցարական իշխանությունների կողմից իր հանդեպ սկսած հետաքննության մասին, տեղեկացնում է թուրքական մամուլը:

Թուրքական հեռուստաալիքներից  մեկի այն հարցին, թե արդյոք նա կարող է առաջիկայում մեկնել Շվեյցարիա, Բաղըշն ասել է. “Հարկ եղած դեպքում կգնամ: Հետաքննության մասին անձամբ ինձ ոչինչ չեն ասել: Այն անց են կացնում մի հայկական կազմակերպության ճնշման տակ: Ես Թուրքիայի Հանրապետության նախարար եմ, եւ ոչ ոք իրավունք չունի ձերբակալել Թուրքիայի նախարարին:

Բաղըշը նշել է, որ ինքը Ֆրանսիայում էլ կասի, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, Շվեյցարիայում էլ կասի այնքան անգամ, որքան հարկավոր է, հատկապես որ ինքը շվեյցարական բանկերում խնայողություններ չունի, հետեւաբար` զգուշանալու կարիք էլ չկա:

Հիշեցնենք, որ Ցյուրիխի դատախազությունը հետաքննություն է սկսել Բաղըշի դեմ` Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: Դատախազի խոսքով` խնդիրը միայն դիվանագիտական անձեռնմխելիության մեջ է, ինչն էլ պետք  է քննարկվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ