Ֆրանսիայի նախագահի թեկնածու Օլանդը աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը ֆրանսիական “Marianne” թերթին հայտնել է, որ պատրաստ է “թեկուզ հենց հիմա” քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնեղ օրինագծի օգտին: Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի իր դիրքորոշումը սոցիալիսատկան կուսակցության թեկնածուն, վերջինս հայտնել է. ‘Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այս հարցում ես հակված չեմ կողմնորշվել միեւնույն ծագումն ու պատմությունն ունեցող մարդկանց քանակի վրա: […]