11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրդեհ Վանաձորում

Կիրակի,  ժամը 21.55-ին հրդեհ է բռնկվել Վանաձորի  Աղայան փողոցի թիվ 85 շենքի 50-րդ բնակարանում:

Հրդեհի հետեւանքով այրվել է Ա. Եգանյանին պատկանող բնակարանի հյուրասենյակի մանրահատակը, որից հետո հրդեհը տարածվել է ամբողջ հյուրասենյակով:

Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Տանտիրոջ խոսքով,  հրդեհի պատճառով տան 5 քմ տարածքը մոխիր է դարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, կատարված աշխատանքների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել`22.31-ին: Առայժմ հայտնի չեն հրդեհի բռնկման պատճառները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ