18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մաշտոցի այգու խնդրի լուծումը` ըստ բնապահպանների

Բնապահպան-ակտիվիստների պայքարը շատ արդարացի եւ օրինական պահանջ է, նրանց  միակ պահանջը առողջ շրջակա միջավայր ունենալն է: Այսօր հրավիրված ասուլիսին Մերի Խաչատրյանը բնապահպանների անունից ներկայացրեց Մաշտոցի այգու կառուցապատման շուրջ ծավալված հարցի լուծումը: Հիշեցնենք, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները, ըստ քաղաքապետարանի` ժամանակավորապես տեղափոխվելու են Մաշտոցի այգի: Այս որոշումը չեն ընդունում բնապահպանները, ովքեր այգու տարածքում թույլ չեն տալիս […]

Դիսցիպլինա, “ղիմիշ”` Նիկոյանի կարգերը

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը լոռեցու ասած` “դիսցիպլինա եւ ղիմիշ” /կարգապահություն եւ խնայողություն/ է սահմանել խորհրդարանում: Նա խիստ վերահսկողություն է սահմանել վառելիքի վրա: Նա հրահանգել է աշխատակազմի ղեկավար Գագիկ Մխեյանին հետեւողական լինել պատգամավորներին տրվող բենզինի չափաքանակի նկատմամբ, ինչպես նաեւ ԱԺ բյուջեն հնարավորինս խնայել` կրճատելով արտասահմանյան գործուղումները: Նիկոյանը հանձնարարել է նախկին պատգամավորներից կամ ԱԺ աշխատակազմի նախկին […]

Ուզում են “կոտրել” Սյունիքի մարզպետին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով` ՀՀԿ-ն չի կողմնորոշվում թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի հարցում: Այն ընդգրկում է Սիսիան, Գորիս քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերը: Այստեղից պատգամավոր է ընտրվել Ալեքսանդր/Սաշիկ/ Սարգսյանը: Ըստ հավաստի տեղեկությունների նա այլեւս չի առաջադրվելու: Սյունիքի մարզպետարանին մոտ կանգնած մեր աղբյուրը նշում է, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս ընտրատարածքում ցանկանում է առաջադրել իր անգլերենի ուսուցչին: […]

Կռիվը Տարոն Մարգարյանի շրջապատի դեմ է. քաղաքապետին ուզում են հավատալ /վիդեո/

“Երեւանը էկոլոգիական աղետի գոտու է վերածվել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը, հավելելով, որ վերջին տասնհինգ տարվա ընթացքում քաղաքում իրականացվող շինությունը սպանեց Երեւանը` էկոլոգիական եւ պատմամշակութային առումով”: Բնապահպանը շեշտեց , որ այս հայտարարությունը մերկապարանոց չէ եւ հիմնված է տեղական եւ միջազգային փորձագետների  ուսումնասիրությունների հիման վրա: Կարինե Դանիելյանի խոսքով` արդեն Երեւանի չորրորդ քաղաքապետին բնապահպաններն իրենց […]

Մայրենիի միջազգային օրն է

“ՅՈՒՆԵՍԿՕ”-ի որոշմամբ՝ փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենիի միջազգային օր։ Այս կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2005-ին փոփոխություն մտցվեց “Տոների և հիշատակի օրերի մասին” օրենքում, և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց որպես Մայրենի լեզվի օր: Հայոց լեզվով կարելի է աստվածային մտածողությունն ըմբռնել, կարելի է Աստծո  հետ երկխոսել` […]

Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները

“Amnesty International’ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց` Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին` կապված կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթի եւ  դրա շրջանակներում մարդու իրավունքների խախտման հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ադրբեջանը միլիոններ է ծախսում` փորձելով ցույց տալ իրեն իբրեւ ժամանակակից եւ առաջատար երկիր: Սակայն իր անկախության 20 տարիների ընթացքում նրան չհաջողվեց իր քաղաքացիների համար ապահովել հիմնական ազատությունները: […]

ՀԱԿ-ում միջկուսակցական քննարկումներ են. Չորրորդ ինքնիշխանություն

ԱԺ ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի կազմավորման հարցր Կոնգրեսի քաղխորհրդում եւ ապա Կոնգրեսի անդամ կուսակցություններում քննարկվելուց հետո, այժմ քննարկվում է միջկուսակցական ֆորմատով: Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” քննարկումներում Կոնգրեսի անդամ կուսակցությունները փորձում են գտնել Կոնգրեսի համամասնական ցուցակի ձեւավորման մեկ ընդհանուր առաջարկ: Բանն այն է, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունները համամասնական ցուցակի ձեւավորման վերաբերյալ ներկայացրել են տարբեր առաջարկներ, […]

ՊՆ-ն հաստատեց` զինվոր է մահացել

Henaran.am –ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության  ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատեց մամուլում հրապարկված այն լուրը, որ թոքաբորբից զինծառայող է մահացել: Ըստ Մ. Սարգսյանի, փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենադանացման բաժանմունքում մահացել է ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային , 19-ամյա Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը: Նարեկը փետրվարի […]

Սիրիայում քաոսը շարունակվում է /վիդեո/

Սիրիական անվտանգության ուժերը կրակ են բացել նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին  դեմ դուրս եկած ցուցարարների վրա Դամասկոսում, տեղեկացնում է “Reuters”-ը: Ակտիվիստներից մեկի վկայությամբ` հակակառավարական ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Հանկարծ ամբոխին է մոտեցել մի ավտոբուս, որից դուրս են եկել անվտանգության ուժերի ոստիկանները եւ կրակ են բացել ամբոխի վրա: Միջադեպի արդյունքում 4 մարդ է տուժել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված