07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սիրիայում քաոսը շարունակվում է /վիդեո/

Սիրիական անվտանգության ուժերը կրակ են բացել նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին  դեմ դուրս եկած ցուցարարների վրա Դամասկոսում, տեղեկացնում է “Reuters”-ը:

Ակտիվիստներից մեկի վկայությամբ` հակակառավարական ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Հանկարծ ամբոխին է մոտեցել մի ավտոբուս, որից դուրս են եկել անվտանգության ուժերի ոստիկանները եւ կրակ են բացել ամբոխի վրա:

Միջադեպի արդյունքում 4 մարդ է տուժել: Բողոքի ակցիան ընթացել է այն շրջաններում, որոնք բնակեցված են փախստականներով Իսրայելից եւ Պաղեստինից:

Նախօրեին պարզվել է, որ Կարմիր խաչը բանակցում է սիրիական իշխանությունների եւ  ընդդիմադիրների զինված ներկայացուցիչների հետ` թեժ կետերում ռմբակոծությունների ժամանակավոր դադարեցման եւ բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու շուրջ: Բանակցային գործընթացի մանրամասներն առայժմ հայտնի չեն:

http://youtu.be/VTZWvAE5f88

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ