23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները

“Amnesty International’ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց` Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին` կապված կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթի եւ  դրա շրջանակներում մարդու իրավունքների խախտման հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ադրբեջանը միլիոններ է ծախսում` փորձելով ցույց տալ իրեն իբրեւ ժամանակակից եւ առաջատար երկիր: Սակայն իր անկախության 20 տարիների ընթացքում նրան չհաջողվեց իր քաղաքացիների համար ապահովել հիմնական ազատությունները:

“Amnesty International’-ը  հայտնում է, որ դեռեւս 16  մարդ ճաղերի ետեւում է մարտ եւ ապրիլ ամիսներին կայացած բողոքի ակցիաների արդյունքում: Անկախ եւ ընդդիմադիր  լրագրողները բախվում են բռնությունների հետ բողոքի ակցիաների ժամանակ եւ չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը: Մինչ օրս չի կատարվել ոչ մի արդյունավետ հետաքննություն` լրագրողների վրա հարձակման գործերով, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատում են մարդու իրավունքների եւ դեմոկրատական բարեփոխումների ոլորտում, բախվում են ճնշումների եւ հետապնդումների հետ: Ազգային Դեմոկրատական ինստիտուտի ներկայացուցչությունը եւ Մարդու իրավունքների կենտրոնները Բաքվում փակվել են նախորդ տարվա մարտին հենց այն պատճառով, որ նրանք չեն հետեւել կանոնադրությանը: Օգոստոսին Խաղաղության եւ դեմոկրատիայի ինստիտուտի գրասենյակն է ավերվել, երբ այդ ՀԿ-ը քննադատել է կառավարությանը Բաքվի կենտրոնում շինությունների բռնի տարհանման համար:

Դաժան վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանում շարունակում է մտահոգել միջազգային կազմակերպություններին: Մի քանի ակտիվիստներ, որոնց  ձերբակալել էին 2011-ի մարտ-ապրիլին, բողոքել են իրենց նկատմաամբ դաժան վերաբերմունքի համար: Մինչ օրս նրանց դեմ հարուցված մեղադրանքներից ոչ մեկը չի հետաքննվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ