07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ուզում են “կոտրել” Սյունիքի մարզպետին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով` ՀՀԿ-ն չի կողմնորոշվում թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի հարցում:

Այն ընդգրկում է Սիսիան, Գորիս քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերը: Այստեղից պատգամավոր է ընտրվել Ալեքսանդր/Սաշիկ/ Սարգսյանը: Ըստ հավաստի տեղեկությունների նա այլեւս չի առաջադրվելու:

Սյունիքի մարզպետարանին մոտ կանգնած մեր աղբյուրը նշում է, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս ընտրատարածքում ցանկանում է առաջադրել իր անգլերենի ուսուցչին: Մյուս թեկնածուն ծննդով սիսիանցի նախկին զինվորական Վոլոդյա Հովհաննիսյանն է, ով այս օրերին Ռուսաստանում է, եւ գումարներ է հայթայթում`քարոզարշավի համար:

Սյունիքում խոսում են, որ այստեղ ընտրվելու շանսեր ունի” Հայոց արծիվներ” ՀԿ-ի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ով ծննդով գորիսեցի է: Սակայն, Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Խ. Ասրյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում, եւ դժվար մեծամասնականով առաջադրվի: Ըստ մամուլի` ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նույնպես այս ընտրատարածքում առաջադրվելու է:

Սակայն սիսիանցիները  որոշել են այս անգամ միահամուռ գտնվել եւ քվերակել իրենց ուզած թեկնածուի օգտին, որպեսզի մի քիչ էլ մտածի Սիսիանի մասին: Այս կերպ նրանք ուզում են “կոտրել” Սյունիքի մարզպետին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ