04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Դիսցիպլինա, “ղիմիշ”` Նիկոյանի կարգերը

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը լոռեցու ասած` “դիսցիպլինա եւ ղիմիշ” /կարգապահություն եւ խնայողություն/ է սահմանել խորհրդարանում: Նա խիստ վերահսկողություն է սահմանել վառելիքի վրա: Նա հրահանգել է աշխատակազմի ղեկավար Գագիկ Մխեյանին հետեւողական լինել պատգամավորներին տրվող բենզինի չափաքանակի նկատմամբ, ինչպես նաեւ ԱԺ բյուջեն հնարավորինս խնայել` կրճատելով արտասահմանյան գործուղումները:

Նիկոյանը հանձնարարել է նախկին պատգամավորներից կամ ԱԺ աշխատակազմի նախկին անդամներից ԱԺ-ին պատկանող պետհամարանիշները` սեղմ ժամկետում հետ վերադարձնել:

Ոստիկանությունն արդեն  “ռեյդ” է անցկացնում,  կանգնեցնելով ԱԺ-ին չպատկանող ավտոմեքենաները, պահանջելով դրանց վրայից հանել խորհրդարանական պետհամարանիշները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ