20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բեռնաթափվում են Երեւանի փողոցները

Երթեւեկության կանոնակարգման եւ բեռնաթաման նպատակով մայրաքաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական նոր լայնածավալ աշխատանքներ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր 2.5 կմ երկարությամբ եւ 14 մ լայնությամբ երկշերտ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա միանալ նաեւ Ալմաստ գործարանի հարակից կամուրջի տրասպորտային […]

Ազատության եւ Հանրապետության հրապարակները “Հայոց արծիվների” թռիչքից “դղրդալու” են

Կիրակի` մարտի 4-ին, Ազատության հրապարակում, ժամը 14-ին կմեկնարկի “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի բացօթյա համագումարը: Սա կազմակերպության 2-րդ համագումարն է, եւ բացի ելույթից,  կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը հանդես կգա հայտարարությամբ: Իսկ համագումարի ավարտից հետո հայրենասիրական խաղաղ երթ կկազմակերպվի` “Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց նախագահ” եռամիասնության խորագրով: Կազմակերպության 13 հազար անդամները` […]

Բա որ բռնի ու սպանի … 14-ամյա աղջնակի հնարավոր բռնաբարության հետքերով

Հարթաշենում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջնակը դեռ դպրոց չի հաճախում: Ըստ նրա դասղեկ Կարմեն Հարությունյանի, դասընկերները հանդիպում են նրա հետ` մթնոլորտը ցրելու համար: Աղջնակը դեռ գյուղում է եւ Գորիս չի տեղափոխվել: “Ընդհանուր առմամբ, աղջնակը թույլ ընդունակություններ ունի, բայց կարգապահությունը բավարար է: Մինչ այս դեպքը նա բացակայություններ համարյա չուներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հիշեցնենք, որ սեռական […]

ՄԻԱԿ-ականները` ՀՀԿ ցուցակում

Վանաձորում ընթացող ՄԻԱԿ համագումարում ամփոփելով  կուսակցության անցած հինգ տարվա գործունեությունը, ՄԻԱԿ գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը նվաճում  համարեց կուսակցության զանգվածայնացումը: Նրա խոսքով՝  ՄԻԱԿ-ի շարքերը համալրվել են նոր անդամներով, կուսակցության ստորաբաժանումներ են ստեղծվել Հայաստանի բոլոր մարզերում: ՄԻԱԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ կուսակցության իրականացրած ծրագրերից ամենահաջողվածը  ՛՛Լեռնային Ղարաբաղ, ճշմարտություն եւ փաստեր՛՛ ծրագիրն էր, որով  համացանցի միջոցով աշխարհով մեկ […]

ՕԵԿ-ը մեծամասնական թեկնածուներ կառաջադրի 15 ընտրատարածքում

ՕԵԿ համամասնական ցուցակի հիմնական մասն արդեն պատրաստ է: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ու հավելեց, որ ցուցակում նոր դեմքեր կլինեն: Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանն ասել էր, թե ՕԵԿ ցուցակում երիտասարդ ուժեր կներգրավեն: Հարցին, թե երբ կհրապարակվի ՕԵԿ ցուցակը, Հեղնիե Բիշարյանը հստակ պատասխան չտվեց, նշեց, որ ցուցակը կհրապարակվի ԸՕ սահմանած […]

Կնվիրվի Սպարապետի ծննդյան օրվան

Մարտի 4-ին ժ. 12:00 ՀՀ Պաշտպանության նախարարության` Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան: Հատկանշական է, որ մրցաշարին մասնակցում են ՀՀԿ Արարատի մարզի տարածքային կազմակերպության շուրջ 50 երիտասարդներ: Մրցաշարը անցկացվելու է “Մենամարտ” մարզասարքի միջոցով, իսկ հաղթողները որոշվելու են` խփված թիրախների քանակով: Մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին կշնորհվեն […]

Ինչո՞ւ ՕԵԿ-ի համագումարին չմասնակցեց Դաշնակցությունը. որն էր ենթատեքստը

Մարտի 3-ին կայացած “Օրինաց երկիր” կուսակցության 10-րդ համագումարին հրավիրված քաղաքական ուժերի մեջ չկային Դաշանակցության ներկայացուցիչներ: Արդյոք ՕԵԿ-ը չէր հրավիրել ՀՅԴ-ին: “Հրավիրել էին, չներկայանալու ոչ մի քաղաքական ենթատեքստ կամ դրդապատճառ չկար: Պարզապես զբաղվածության հարց էր` լիքը դասախոսություններ ունեի, հանդիպումներ կային եւ մեծ մի ժողով: Պարզապես չհասցրինք”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար  Վահան Հովհաննիսյանը:

Նախարարի եւ փոխնախարարի միջեւ հակասություն չկար. պատճառը` կառուցվածքային էր

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնարհային համակարգը առաջիկայում կգործի: Այս մասին Heanaran.am-ի հետ զրույցում նշեց “Երիտասարդական միջոցառումների կենտրոն” ՊՈԱԿ-ի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հայրապետյանը: Նշենք, որ  պետբյուջեից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված  դրամաշնորհային ծրագրերը առցանց տեղադրվում էին եւ մասնագետների գնահատականներից հետո դրանք ֆինանսավորվում էին: Սակայն այդպես նախարարությունը աշխատեց միայն […]

ՕԵԿ-ը զինանշանով է սեր խոստովանում

Դիտորդի կարգավիճակով ՕԵԿ-ի` ԵԺԿ-ին անդամակցության հետ կապված կուսակցությունը փոխել իր զինանշանը եւ եվրոպականացել: Այսօր ՕԵԿ տասներորդ համագումարին կուսակցությունը ներկայացավ նոր զինանշանով` կապույտ ֆոնի վրա Եվրամիության զինանշանի նմանությամբ աստղերի եւ եռագույնի զուգորդմամբ: ՕԵԿ-ի հին զինանշանի կենտրոնում Մասիսն էր, իսկ “ՕԵԿ” գրվածքը ` կարմի, կապույտ, նարնջագույնով էր: Ի դեպ, նկատենք, որ այսօր ՕԵԿ համագումարին ներկա էին խորհրդարանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված