25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բա որ բռնի ու սպանի … 14-ամյա աղջնակի հնարավոր բռնաբարության հետքերով

Հարթաշենում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջնակը դեռ դպրոց չի հաճախում: Ըստ նրա դասղեկ Կարմեն Հարությունյանի, դասընկերները հանդիպում են նրա հետ` մթնոլորտը ցրելու համար: Աղջնակը դեռ գյուղում է եւ Գորիս չի տեղափոխվել:

“Ընդհանուր առմամբ, աղջնակը թույլ ընդունակություններ ունի, բայց կարգապահությունը բավարար է: Մինչ այս դեպքը նա բացակայություններ համարյա չուներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հիշեցնենք, որ սեռական բռնություն կատարելու մեջ կասկածվում է Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանը, ով նաեւ դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում: Օրեր առաջ Հարթաշենում էր Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը եւ նրա խոսքով, ծնողները չեն ուզում երեխային դպրոց ուղարկել:

“Վախենում է դպրոց գնա, ոչ թե մենք չենք ուզում ուղարկել, այլ ինքը: Էրեխեն ասում ա` բա որ գա  բռնի ու սպանի: Վախեցրել ա, ասելա` սպանելու եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց աղջնակի հորեղբայրը` Գարիկը: Վերջինս հերքեց այն տեղեկությունը, որ իրենց ցեղը անձնական խնդիրներ ունի գյուղապետի հետ:

“Ոչ մի թշնամություն չկա կամ եթե լինի էլ, ինչու պիտի աղջկա անունը խառնենք”,-ասաց Գարիկը: Նա պատմեց, որ դպրոցի երեխաներն են նկատել դեպքը, կանգնել դպրոցի դաշտում եւ պահանջել արդարություն: “Ֆուտբոլի հրապարակում  ցույց են արել, բողոքել, պահանջել են, որ դպրոցից ու գյուղից հեռանա դա”,-ասաց աղջկա հորեղբայրը: Նրա պատմելով  տուժածը հարցաքննվել է, եւ ամեն ինչ “քյորփան պատմել ա քննիչին”:

Աղջնակի դասղեկը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք բողոքի ցույց եղել է դպրոցում: “Դուք հարցրեցիք իմ աշակերտուհու վարքի մասին` պատասխանեցի, այլ բան ասել ես իրավասու չեմ”,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց Կարմեն Հարությունյանը:

Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի հեռախոսահամարն անհասանելի էր: Իրավապահ մարմիններն էլ գործի նախաքննության շահերից ելնելով` առայժմ զերծ են մնում մանրամասներ տրամադրել:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ