05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՕԵԿ-ը մեծամասնական թեկնածուներ կառաջադրի 15 ընտրատարածքում

ՕԵԿ համամասնական ցուցակի հիմնական մասն արդեն պատրաստ է: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ու հավելեց, որ ցուցակում նոր դեմքեր կլինեն:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանն ասել էր, թե ՕԵԿ ցուցակում երիտասարդ ուժեր կներգրավեն:

Հարցին, թե երբ կհրապարակվի ՕԵԿ ցուցակը, Հեղնիե Բիշարյանը հստակ պատասխան չտվեց, նշեց, որ ցուցակը կհրապարակվի ԸՕ սահմանած ժամկետներում: Հեղինե Բիշարյանն ասաց նաեւ, որ ՕԵԿ խորհրդարանական խմբակցության կազմը կփոխվի, նոր, երիտասարդ դեմքեր կլինեն:

Ինչ վերաբերվում է մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրմանը, եւ այն հարցին, թե կառաջադրվի արդյոք Հեղինե Բիշարյանը մեծամասնական ընտրակարգով, ՕԵԿ փոխնախագահը պատասխանեց. ”Առաջադրվելու են մեծամասնական թեկնածուներ, որոնց մասին կհայտարարենք: Եթե կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց, ես վճռական եմ մասնակցելու որեւէ ընտրատարածքում”:

Հեղինե Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ը թեկնածուներ կառաջադրի 15 ընտրատարածքներում: Նա հերքեց տեղեկություններն այն մասին, թե մեծամասնական ընտրատարածքներում տեղերը բաժանված են կոալիցայի միջեւ եւ որոշակի պայմանավորվածություն կան այս առումով:

“Պայքար լինելու է, եւ ես կարծում եմ, որ որքան հնարավոր է պետք է ազատ լինի այդ մրցակցությունը եւ հաշվի չառնվի, թե ով որ քաղաքական ուժից է”,-ասաց Հեղինե Բիշարյանը:

Նա հավելեց, թե վստահ չէ, որ ընտրությունների ժամանակ լրագրողների նշած պայմանավորվածությունները կարող են պահպանվել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ