ԱԳ նախարարի հայտարարությունը` ՀՀ ՄԱԿ-ի անդամակցության քսանամյակի կապացությամբ
Այս օրը պատմական է հայ ժողովրդի համար: Նորանկախ Հայաստանը, առաջնորդվելով համամարդկային արժեքներով և խաղաղ համակեցության հիմնարար գաղափարով, քսան տարի առաջ միացավ միավորված ազգերի ընտանիքին: Հայաստանը պատվով է ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որոնք համահունչ են մեր ժողովրդի իղձերին: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել ՄԱԿ-ի նպատակների իրականացմանը` միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը, […]