03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախկին ՕԵԿ-ականը` “ժառանգական”. 168 ժամ

“Ժառանգություն” կուսակցության երեկվա համագումարում, շատ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում էր նաեւ վերջերս “Օրինաց երկրից”դուրս եկած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Նա նաեւ խորհրդարանում բավականին ակտիվ ու մտերմիկ շփումներ ունի “Ժառանգության” պատգամավորների հետ:

Որոշ տեղեկությունների համաձայն` Գ. Բաղդասարյանն առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել “Ժառանգության” հետ` լինել այդ կուսակցության համամասնական ցուցակում կամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եւ ստանալ “ժառանգության” աջակցությունը: Պատգամավորը երեկ “168 ժամ”-ի հետ զրույցում չի բացառել “Ժառանգության” հետ իր համագործակցությունը` նշելով, թե բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան մարտի 15-ից հետո:

Ի դեպ, խոսակցություններ կային նաեւ, թե Գ.Բաղդասարյանը կարող է անդամակցել ԲՀԿ-ին, եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է ԲՀԿ անդամ, Աժ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Գ.Բաղդասարյանը, սակայն, երեկ թերթի թղթակցի հետ զրույցում բացառել է ԲՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ