23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շվեյցարական “Nestle”-ն խզել է առեւտրային կապերն Ադրբեջանի հետ

Սննդամթերքի միջազգային մատակարար շվեյցարական “Nestle” ընկերությունը դադարեցրել է իր ողջ տեսականու ներմուծումն Ադրբեջան: Այս անսպասելի քայլի պատճառը տեղի մատակարար ընկերությունների եւ Ադրբեջանի մաքսային մարմինների միջեւ ֆինանսական հարաբերություններում կաշառակերության դեպքերի բացահայտումն է, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվական ծառայությունը:

Տարածաշրջանային աուդիտը վերջերս “Aylin” ընկերությունում, որը “Nestle”-ի էքսկլյուզիվ մատակարարն է Ադրբեջանում, բացահայտել է կաշառակերության փաստը, ինչի մասին անմիջապես տեղեկացվել է ընկերության կենտրոնական գրասենյակին Շվեյցարիայում: Տեղեկանալով կոռուպցիոն համակարգի մասին` ընկերությունը որոշել է խզել Ադրբեջանի հետ բոլոր առեւտրային կապերը:

Մնացած ապրանքը կբավականեցնի 1-2 ամիս, այդ պատճառով էլ ապրանք այժմ քիչ քանակությամբ է տրամադրվում վաճառքի կետերին եւ բացառապես կանխիկ վճարումով: Մոտ ապագայում  “Nestle”-ի ապրանքները կանհետանան ադրբեջանական վաճառակետերից:

“Turan”-ի տվյալներով` “Nestle”-ն միշտ պնդել է, որ Ադրբեջանում ազնիվ բիզնես կայանա` չցանկանալով հարկեր վճարել մաքսային ծառայություններին եւ հարկային մարմիններին: Դրա համար էլ ընկերության բիզնեսը ճնշման է ենթարկվել այդ համակարգերի կողմից:

Ադրբեջանում բիզնեսի  գրեթե բոլոր սուբյեկտներին ստիպում են աշխատել “կրկնակի հաշվապահության ” սկզբունքով, ինչը թույլ է տալիս խուսափել պաշտոնական հարկային մուծումներից, ինչպես նաեւ իրականացնել գաղտնի փողերի փոխանցումները բարձրաստիճան դեմքերին, որոնք էլ ղեկավարում են երկրի տնտեսությունը եւ քաղաքական համակարգը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ