06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Բիզնես-վումընին կուսակցությունները դեռ կխնդրեն. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, գործարար Սիլվա Համբարձումյանը որոշել է ոչ մի կուսակցության չանդամակցել միչեւ ընտրությունների օրը: Նա փոխել է մարտավարությունը: Որոշել է այնպես անել, որ մեծամասնականով առաջադրվելուց եւ հաղթելուց հետո, կուսակցություններն իրենք առաջարկություն անեն իրեն:

Թերթը գրում է, որ  ՀՀԿ-ին անդամակցելու փորձից հետո նա աշխատել է նաեւ մտնել ԲՀԿ, սակայն այստեղ էլ նրան “չուզողներ” կան:
“Կարծես թե գործարար կնոջ քաղաքական գործերը շատ խառն են: Հիշեցնենք, որ մեծ քաղաքականություն մտնելու եւ որեւէ կուսակցության անդամակցելու որոշումը նա պետք է հայտարարեր դեռ փետրվարի 10-ի մամլո ասուլիսի ժամանակ, սակայն հետո հայտարարվեց, թե մամլո ասուլիսը լինելու է այս շաբաթ, բայց այս շաբաթն էլ ավարտվեց, սակայն Աիլվան չխոսեց”,-գրում է “Երկիր”-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ