12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կնվիրվի Սպարապետի ծննդյան օրվան

Մարտի 4-ին ժ. 12:00 ՀՀ Պաշտպանության նախարարության` Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան:

Հատկանշական է, որ մրցաշարին մասնակցում են ՀՀԿ Արարատի մարզի տարածքային կազմակերպության շուրջ 50 երիտասարդներ: Մրցաշարը անցկացվելու է “Մենամարտ” մարզասարքի միջոցով, իսկ հաղթողները որոշվելու են` խփված թիրախների քանակով: Մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին կշնորհվեն համապատասխան կարգի պատվոգրեր և նվերներ, կպարգեւատրվեն 3 լավագույն արդյունք ցույց տված մասնակիցները:

Միջոցառման նպատակն է բարձրացնել երիտասարդների ընդհանուր մարզա-ռազմական մակարդակը և բարձր պահել հայրենասիրական ոգին: Մրցաշարի մեկնարկից առաջ նախատեսվում է նաև մասնակիցների շրջայց Վ.Սարգսյանի ռազմական ինստիտուտում:

 

  Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են      ՀՀԿ երիտասարդական կազմակերպության

լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ