05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԻԱԿ-ականները` ՀՀԿ ցուցակում

Վանաձորում ընթացող ՄԻԱԿ համագումարում ամփոփելով  կուսակցության անցած հինգ տարվա գործունեությունը, ՄԻԱԿ գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը նվաճում  համարեց կուսակցության զանգվածայնացումը:

Նրա խոսքով՝  ՄԻԱԿ-ի շարքերը համալրվել են նոր անդամներով, կուսակցության ստորաբաժանումներ են ստեղծվել Հայաստանի բոլոր մարզերում:

ՄԻԱԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ կուսակցության իրականացրած ծրագրերից ամենահաջողվածը  ՛՛Լեռնային Ղարաբաղ, ճշմարտություն եւ փաստեր՛՛ ծրագիրն էր, որով  համացանցի միջոցով աշխարհով մեկ տարածվեց Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ողջ ճշմարտությունը, եւ որը հավանության արժանացավ ՀՀ ԱԳն կողմից:

՛՛Այսօր ես պատրաստվում եմ վայր դնել իմ լիազորությունները որպես ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար, եւ հրաժարական տալ: Ըստ էության կառաջարկվի լուծարել այդ պաշտոնը եւ կուսակցությունը կղեկավարվի կոլեգիալ սկզբունքով: Դրանով փաստում ենք  ներքին ժոովրդավարության մասին, որն այս վերջին տարիներին մեծ զարգացում է ապրել մեր կուսակցության ներսում՛՛,- իր ելույթում ասաց Արա Հովսեփյանը՝ հավելելով, որ կուսակցությունը ամուր կանգնած է ոտքերի վրա, իսկ ՄԻԱԿ-ցիների ձեռքբերումները դեռ առջեւում են:

Նա հավելեց նաեւ, որ կուսակցությունն ունի մեծ կադրային ներուժ, երիտասարդներ, ովքեր կարող են աշխատել պետական ամենատարբեր ոլորտներում, եւ առաջիկայում կուսակցության  նպատակն է լինելու  հասնել այդ նպատակների իրականացմանը:

ՄԻԱԿ հիմնադիր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանն իր ելույթում հրապարակեց կուսակցության ընդունած հայտարարությունը, համաձայն որի ՄԻԱԿ-ը՝ պաշտպանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքական կուրսն ու երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագիրը,  2012թ մայիսի 6-ին նախատեսված ՀՀ ԱԺ ընտրություններին սատարելու է Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ վերջինիս հետ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում մշակելու է ընտրություններին իր մասնակցության ձեւաչափն ու գործողությունների ծրագիրը:

Լեւոն Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ ՄԻԱԿ-ն արդեն ունի թեկնածուներ համամասնական ընտրակարգով`  ՀՀԿ ցուցակով, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ, սակայն նրանց մասին կհրապարակվի կուսակցության ղեկավար մարմինների առաջիկա նիստերում:

ՄԻԱԿ քարտուղար Գերասիմ Բարսեղյանը նշեց, որ տարածված լուրերը, թե ՄԻԱԿ-ը հավակնություններ ունի զբաղեցնելու գործարար պատգամավորների կամ առողջ հավակնություններ ունեցող այլ երիտասարդ գործիչների տեղը՝   կատարյալ անհեթեթություն է:

ՄԻԱԿ կուսակցության Վանաձորի մասնաճյուղի անդամ  Մենուա Բրուտյանն իր ելույթում նշեց, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ