07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քոչվորները հասան Փակ շուկա

“Այն, ինչ տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնում (Փակ շուկայի ավերումը), մեկ անուն ունի՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ։ Այն, ավաղ, ձեռագիր ու վարքագիծ է դարձել։ Այո, մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնք վեր են Սահմանադրությունից, օրենքից, մշակութային ժառանգությունց ու հանրային շահից։

Քոչվորի հոգեկարտվածքով այս տեսակը թքած ունի այդ արժեքների վրա, այլապես օրը ցերեկով քաղաքապետարանի ու կառավարության քթի տակ չէին հանդգնի ավիրել Պետության պահպանության ու պաշտպանության ներքո գտնվող մշակութային հուշարձանը։

Այս ամենի համար պատասխան պիտի տան ոչ միայն վանդալները, այլև Մշակույթի նախարարությունը, Քաղաքաշինության նախարարությունը և քաղաքապետարանը, որոնց անգործության արդյունքում կարող էինք նման վանդալիզմի ու ամենաթողության փաստի առաջ կանգնել”,-Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պատին գրում է ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը` անդրադառնալով Փակ շուկայի խնդրին:

Լիլիթ Գալստյանը գրառման տակ իր մեկնաբանություններից մեկում նշում է, որ շինության գործառնական նշանակությունը կարելի էր փոխել, բայց միայն ներքին վերանորոգման ճանապարհով ու հավելում.”Իսկ էս անկուշտ սրիկաները առանց հաստատված նախագծի, քանդել են բետոնե ծածկն ու շինության ետնամասը և ըստ շրջանառվող լուրերի հյուրանոց կառուցելու ծրագիր ունեն”։

Հիշեցնենք, որ փակ շուկայի տարածքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ