20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ազատ դեմոկրատները” շտապում է` դեռ համաձայնության չեն եկել

“Ժառանգություն” եւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունները շարունակում են համատեղ քննարկումները` համագործակցության հարթակ ստեղծելու ուղղությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է “Ժառանգության” վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ դրա հիմքում պետք է լինեն գաղափարաքաղաքական ընդհանրությունները: “Ժառանգության” վարչության փոխնախագահն ասել է որ, այս պահին դեռ վերջնական որոշում չկա: “Այս փուլում ինչ ձևաչափ կդառնա, դժվար է ասել: […]

Թունավորված անասունների միսը կերել, կաթն էլ խմել ենք

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, Հայաստանում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում է ստացել ընդամենը 30 աղբավայր, իսկ օրինակ, Արագածոտնի մարզի Օշական համայնքի վարչական տարածքում, Աշտարակ-Էջմիածին մայրուղու հարևանությամբ 1.58 հա մակերեսով աղբավայրի հողատարածքը ոչ միայն չունի պետական գրանցում, այլև հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության արոտավայր: Պարզ է, որ մարդիկ, այդ ամենին անտեղյակ, […]

Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի հիշատակին

Մարտի 5-ին “Եռաբլուր” պանթեոնում մեկնարկել է ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը: ՀՀ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերի ղեկավար կազմի և հասարակայնության ներկայացուցիչների հետ այցելել է ՙԵռաբլուր՚ պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին: Մարտի 5-ին հիշատակի միջոցառումներ են նախատեսված նաև ՊՆ վարչական համալիրում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական […]

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Լիտվա

Մարտի 5-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, կմեկնի Լիտվա: Պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը` ՀՅԴ  խմբակցությունից: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների եւ Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ: Այցի շրջանակներում ծրագրված է խորհրդարանական պատվիրակության հանդիպումը […]

Ռուսաստանը այսուհետ ավելի մեծ ուշադրություն կդարձնի Հայաստանի ներքին խնդիրներին. Ալ. Իսկանդարյան

“Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը դարձավ Ֆրանսիայի արտաքին եւ ներքին քաղաքականության անբաժանելի մասը: Թուրքական ճնշումների արդյունքում Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց օրինագիծը: Սակայն այն, որ Ֆրանսիայի նախագահի կողմից այս օրինագծի շրջանառությունն օգնեց եւս մեկ անգամ բարձրաձայնելու Հայոց ցեղասպանության մասին` ակնհայտ է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Հենարան” ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա անդրադարձավ նաեւ Ռուսաստանում տեղի ունեցած […]

ԱՄՆ-ում նախնական նախագահական ընտրություններ են. Միթ Ռոմնին հաղթանակ է գրանցում եւս մեկ նահանգում

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում անցկացված Հանրապետական  կուսակցության թեկնածուների փրայմերիզում կրկին հաղթանակել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, հաղորդում է “РИА Новости”-ն: Նա հավաքել է ձայների 36,3 տոկոսը: Ռոմնին ձայների ավելի քան 10 տոկոսով առաջ է անցել իր հակառակորդ կոնգրեսական Ռոն Փոլից, որի օգտին քվեարկել է 24,6 տոկոսը: Նախկին սենատոր Ռիկ Սանտորումը 3-րդ տեղում է: Կոնգրեսի Ներկայացուցիչների […]

Քաջարանի գյուղապետը դիմելու է նախագահին

  Անցած շաբաթ օրը, Քաջարան քաղաքում հանդիպելով տեղի կուսակիցների, հասարակական ակտիվի եւ մտավորականության հետ`Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն հայտարարեց, որ Քաջարան գյուղի բնակիչները լիարժեք փոխհատուցում կստանան` գյուղի տարածքները հանքարդյունաբերության նապատակով օգտագործելու դեպքում: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` գյուղի վարչական տարածքից 60 հա հող ճանաչվել է գերակա շահ եւ տրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Սակայն բնակիչները` գյուղապետ Ռաֆիկ Աթայանի […]

Արտահերթ ընտրությունները` աղբարկղում. ՀԱԿ կարգախոսների ժամանակագրությունը

Արտահերթ ընտրությունների գաղափարը, որը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը տեւական ժամանակ համառորեն փայփայում էր, աղբարկղում է հայտնվել: Henaran.am-ի ֆոտոխցիկն այս ուշագրավ կադրն է ֆիքսել մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող կանգառներից մեկի մոտ: Սրանով, թերեւս, Հայ ազգային կոնգրեսը փաստում է, որ իր գերնպատակն այլեւս հայտնվել է քաղաքական աղբարկղում: Եթե անգամ սա ՀԱԿ ակտիվիստների ձեռքի գործը չէ, այսուհանդերձ, վկայում […]

Ժիրինովսկու պարտության պատճառը` կանայք

‘’Ինչու այդպես ստացվեց, որ Պրոխորովը հաղթում է ձեզ’’,- ռուսական ОРТ հեռուսատաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնը հարց ուղղեց Ռուսաստանի նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկին` Վլադիմիր Ժիրինովսկուն: Վերջինս տեսակետ հայտնելով, որ իսկապես առանձին վայրերում եղել են ընտրախախտումներ, պատասխանեց, որ իր անհաջողության պատճառն այն ‘’սեւ փիարն է’’, որն իրականացվում է արդեն 20 տարի ռուսական բոլոր հեռուստա եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված