07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ժիրինովսկու պարտության պատճառը` կանայք

‘’Ինչու այդպես ստացվեց, որ Պրոխորովը հաղթում է ձեզ’’,- ռուսական ОРТ հեռուսատաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնը հարց ուղղեց Ռուսաստանի նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկին` Վլադիմիր Ժիրինովսկուն:

Վերջինս տեսակետ հայտնելով, որ իսկապես առանձին վայրերում եղել են ընտրախախտումներ, պատասխանեց, որ իր անհաջողության պատճառն այն ‘’սեւ փիարն է’’, որն իրականացվում է արդեն 20 տարի ռուսական բոլոր հեռուստա եւ ռադիոեթերով ամեն ժամ, երբ  միմիայն իրեն են քարկոծում:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին կայացած Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախնական տվյալներով` Վլադիմիր Ժիրինովսկին զիջում էր միլիարդատեր Միխայիլ Պրոխորովին` զբաղեցնելով չորրորդ տեղը:

‘’Ոչ Պուտինի, ոչ Պրոխորովի դեմ, միմիայն իմ հանդեպ էր հակաքարոզչություն գնում: Օրինակ` շրջանառության մեջ են դրել 2001թ մի տեսանյութ, ուր ես ասել եմ, որ Ուրալում ապուշներ են ապրում, բայց ես չեմ ցանկացել նեղացնել ոչ մի ուրալցու, ես նկատի եմ ունեցել Ելցինին, թե ինչպես կարող էր Ուրալում նման ապուշ ծնվել, եւ ահա Ուրալը նեղացել է ինձանից:

Նաեւ կանայք են նեղացել ինձանից, երբ ես ամուսնալուծության պատճառներն էի պատմում ու ասել եմ, որ կանայք, մի մտածեք, թե տղամարդիկ ձեզ սիրում են’’,- ասաց Միխայիլ Ժիրինովսկին` հավաստիացնելով, որ ապագայում քաղաքական թատերաբեմում ոչ մի Պրոխորով չի լինելու, իսկ Ժիրինովսկին ու իր  կուսակցությունը լինելու են:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ