14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են, կան փակ ճանապարհներ

Մարտի 5-ի, ժամը 10.15-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Ձնաբքի եւ ուժեղ քամու պատճառով այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում հոսանքազրկված են հինգ գյուղեր` Ղազարավան, ՈՒշի, Սաղմոսավան, Արտաշավան, Օհանավան: ‘Հայաստանի էլեկտրացանցեր’ ՓԲԸ-ի կողմից կատարվում են վթարավերականգնողական աշխատանքներ:

Ձնաբքի, մերկասառույցի եւ վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը,Վերին-Գետաշեն-Մադինա, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Նորաշեն, ՈՒրցաձոր-Լանջառ,Գյումրի-Սպիտակ, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա, Արագածոտնի մարզում` Թալինի եւ Ապարանի տարածաշրջանում միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Երեւան-Հրազդան, Երեւան-Զովունի, Դիլիջան-Սեւան, Կոտայքի մարզիԱլափարս-Սոլակ, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Ախպրաձոր ավտոճանապարհները եւ Գյումրի-Երեւան ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածը:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 5-ի, ժամը 10.15-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, եւ առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նույն ճանապարհի Պասանաուրի – Գուդաուրի(Պոստա)  եւ Կոբի- Լարսի հատվածներում առատ ձյան  պատճառով  երթեւեկությունը արգելված է  կցորդների,  կիսակցորդների  եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող  ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի- Մլեթա հատվածում երթեւեկությունը  բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի- Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության եւ համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:

 Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ