19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ազատության եւ Հանրապետության հրապարակները “Հայոց արծիվների” թռիչքից “դղրդալու” են

Կիրակի` մարտի 4-ին, Ազատության հրապարակում, ժամը 14-ին կմեկնարկի “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի բացօթյա համագումարը:

Սա կազմակերպության 2-րդ համագումարն է, եւ բացի ելույթից,  կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը հանդես կգա հայտարարությամբ:

Իսկ համագումարի ավարտից հետո հայրենասիրական խաղաղ երթ կկազմակերպվի` “Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց նախագահ” եռամիասնության խորագրով:

Կազմակերպության 13 հազար անդամները` պաստառներով, դրոշներով  Թումանյան-Աբովյան փողոցներով կհասնեն Հանրապետության հրապարակ:

Այստեղ էլ “Հայոց արծիվները” մոտ 30 րոպե կպարեն հայոց ավանդական քոչարին` ի նշան հայ ժողովրդի ուժի եւ հաղթանակի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ