26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընտրությունները կվերահսկեն միասնական շտաբո՞վ

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի ունեցավ Ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության առնչությամբ հրավիրված նիստերի արդյունքների ամփոփումը, որին ներկա են  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, “Ժառանգության” վարչության նախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրեց հռչակագրի մի նախագիծ, որը մշակվել է լսումների արդյունքում:  Հռչակագրի […]

Սիրիան զիջում է

ՄԱԿ-ի նախկին պետքարտուղար Քոֆի Անանի բանակցությունները սիրիական իշխանությունների հետ, որոնց հետ  քիչ հույսեր էին կապում, անսպասելիորեն իրենց արդյունքները տվեցին: Բաշար ալ-Ասադի  վարչակարգի ուժերը սկսել են դուրս գալ քաղաքներից, տեղեկացնում է “Московский комсомолец”-ը: Սիրիական իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է մի քանի քաղաքներից` զորքերի դուրս գալու մասին, ինչն Անանի առաջարկած` սիրիական ճգնաժամի կարգավորման ծրագրի կետերից մեկն էր: Իշխանությունների […]

Հակամարտող կողմերը պետք է լուրջ վերաբերվեն ԵԽ զեկույցներին. Ֆինլանդիայի ԱԳ նախարար

Հայաստանում է Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան:  Այսօր տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ  Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան նշեց, որ Հայաստանի հետ Ֆինլանդիան խնդրահարույց հարցեր չունի, եւ հիմնական համագործակցությունն ընթանում է տնտեսական ուղղությամբ: Պատասխանելով այն հարցին՝ ինչպես է վերաբերում Ֆինլանդիայի արտգործնախարարը  ԵԽ ռասիզմի դեմ պայքարի կոմիտեի հրապարակած […]

Ջոն Հեֆերնը Տեր-Պետրոսյանի հետ քննարկել է առաջիկա ընտրություններին առնչվող խնդիրներ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ: Քննարկվել են նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Henaran.am-ին փոխանցում են ՀԱԿ կենտրոնական գրասենյակից

ԱՄՆ-ում շարունակվում են նախընտրական կրքերը. Միթ Ռոմնին եռակի հաղթանակ է տոնում

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հանրապետական կուսակցության մրցապայքարի շրջանակներում Մերիլենդ, Վիսկոնսին նահանգներում եւ Կոլումբիա դաշնային շրջանում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, անցկացված փրայմերիզներում առաջատարն է, տեղեկացնում է “BBC”-ն: Վիսկոնսինում Ռոմնիից այնքան էլ ետ չի մնացել նրա հիմնական մրցակից Ռիկ Սանտորումը, իսկ ահա Մերիլենդում Ռոմնին ջախջախիչ հաղթանակ է գրանցել, սակայն Սանտորումը դեռեւս մտադիր […]

Քյավառցիների “Գեւոյի արտ”-ից Արտաշես արքայի սահմանաքար են գտել

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչներ Աղաբեկ Հարությունյանը եւ Աղաբեկ Աղաբեկյանը Լանջաղբյուրի “Գեւոյի արտ” կոչվող տարածքում գտել են Արտաշեսյան սահմանաքար` արամեատառ արձանագրություններով եւ հետեւյալ բովանդակությամբ. “Ես, Արտաշես, որդի Զարեհի Երվանդական, բաժանեցի այս հողը մասերի”: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Հնագետ Աշոտ Փիլիպոսյանն  ուսումնասիրելով եւ հետազոտելով` հաստատել է, որ հերթական սահմանաքարը […]

Եվրանեսթը` հակահայկական քարոզչության հարթակ. Վահան Հովհաննիսյանը կոչով է հանդես եկել

Բաքվում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում  հայկական պատվիրակությունն իր բողոքն է արտահայտում այն կապակցությամբ, որ Եվրանեսթի նիստն օգտագործվել է հակահայկական քարոզչության համար, տեղեկացնում է “Երկրամաս”-ը: Հիշեցնենք, որ նախօրեին կայացած նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ելույթում հայերի հասցեին մի շարք կոշտ արտահայտություններ էր արել` օգտագործելով […]

ԱՊՀ ԶՈւ շտաբերի պետերի հավաք Աստանայում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը 2012թ. ապրիլի 3-ին մեկնել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Ասատանա` ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեն խորհրդատվական գործառույթներով կոլեգիալ մարմին է, որի անդամներ են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի […]

Կիպրոսը սատարում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծումը. Կիպրոսի արտգործնախարար

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս բարեկամական Կիպրոսի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցության առավել ամրապնդմանն ու զարգացմանը, եւ այս այցելությունը լավ հնարավորություն է ի մի բերելու ձեռքբերումները, մշակելու նոր նախագծեր եւ ծրագրեր: “Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված