26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մաշտոցի պուրակ` “Real politic”

‘’Մեր շարժումն ապակուսակցական է, բայց ոչ ապաքաղաքական, իսկ կրպակները ավելի շատ խորհրդանիշ են, որի հիմքում սահմանադրական կարգի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման գաղափարներն են ’’ ,-  Henran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մաշտոցի այգու քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Գոռ Հակոբյանը: Նրա խոսքով` իսկական քաղաքականությունը Մաշտոցի պուրակում է տեղի ունենում, դա մի հարթակ է, որտեղ բարձրացվում են հայության լայն […]

Ինքնաթիռը վայրէջք է կատարել` շնորհիվ 80-ամյա կնոջ

Շնորհիվ ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի 80-ամյա բնակչուհու` փոքրիկ ինքնաթիռը, որով նա շրջագայում էր  81-ամյա ամուսնու հետ, վայրէջք է կատարել: Այն բանից հետո, երբ ամուսինը, ով ղեկավարում էր ինքնաթիռը, կորցնում է գիտակցությունը, 80-ամյա կինը,  ռադիոյով օգնություն է կանչում: Նահանգի հյուսիս-արեւելքում գտնվող օդանավակայանից նրան օգնության է գալիս մեկ այլ ինքնաթիռ: 2-րդ ինքնաթիռի  օդաչուն  ցուցումներ է տվել ծեր կնոջը` […]

Միայն ագռավներն ու ճնճղուկները

Ներկայումս  Կարմիր գրքում գրանցված 110 տեսակի թռչուն ունենք, այսօր լրագրողներին հայտնեց ‘’Էկոլոգիական-հասարակական’’ դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով` գիշատիչ թռչուններից սապան, որը գրանցված է ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային Կարմիր գրքում, 50 հազար եվրոյով դուրս է բերվել Իրան:Իսկ ուրբանիզացիայի գործոնի բարձրացմամբ, շատ թռչուններ էլ  հեռացել են, այդ թվում` սպիտակագլուխ անգղը, որն այստեղ չի կարողանում կեր […]

Ի վերջո նախկին տղամարդուն թույլատրել են մասնակցել “Միսս տիեզերք”-ին

Մոդել Ջենա Տալակովան, ով մի քանի տարի առաջ վիրահատության միջոցով փոխել է սեռը, հնարավորություն է ստացել մասնակցել “Միսս տիեզերք. Կանադա” գեղեցկության մրցույթին: Նման որոշում են ընդունել մրցույթի կազմակերպիչները, որոնք համարել են , որ 23-ամյա Ջենան համապատասխանում է բոլոր պահանջվող չափանիշներին: Թե ինչ արձագանք է տվել նախկին “Միսս Վանկուվեր” Ջենան այս որոշմանը, դեռեւս հայտնի չէ: Նա […]

Գվինեթ Փելթրոուն` Պիկասսոյի մուսայի դերում

Կարլոս Սաուրի նոր` “33 օր” ֆիլմը Պաբլո Պիկասոյի մասին է: Ֆիլմում Գվինեթ Փելթրոուն կխաղա Դորա Մաարին` Պիկասոյի սիրուհուն և մուսային: Նկարչի դերում հանդես կգա Անտոնիո Բանդերասը: Դորա Մաարը Պիկասոյի ընկերուհին եւ ոգեշնչողն է եղել 9 տարի շարունակ: Նրա ստեղծագործության մեջ նա հավերժ մնաց իբրև “լացող կինը”` ընդմիշտ տխրող: Նկարչի հետ բաժանումից հետո Մաարը ծանր սթրես […]

Հանրապետական կուսակցության անվամբ ԿԲ-ում հաշվեհամար է բացվել

ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու եւ նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետական կուսակցության անվամբ բացվել է ՀՀ դրամով հետեւյալ հաշվեհամարը`103007300017: Henaran.am-ին հաղորդում են Հանրապետական կուսակցության լրատվական ծառայությունից

Դանակահարություն Երեւանի պետական համալսարանում. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, քիչ առաջ պետհամալսարանում դանակահարություն է եղել: Ըստ նախնական տեղեկությունների, հենց ճեմասրահում, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի Ալիկ Ղարիբյանին պատկանող պատճենահանման կետի աշխատողները դանակահարել են 3 ուսանողի, որոնցից մեկի  վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, ապրիլի 3-ին, ժամը 14.10-ին,  հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում  ահազանգ է ստացվել, որ Երեւանի պետական համալսարանի մոտից որովայնի վնասվածքով […]

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան: Այցի ընթացքում Ֆինլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ  Սամվել Նիկոյանը: Ապրիլի 4-ին տեղի կունենան Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս: Էրկկի Տուոմիոյան կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Բուլղարիայի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ եւ բուլղար ժողովուրդների միջեւ պատմական խոր արմատներ ունեցող ջերմ, բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու համար: Բուլղարիայի վարչապետը նշել է, որ այցի օրերին ՀՀ վարչապետի եւ կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված