26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`ապրիլի 4-6-ը, 7-ի եւ 8-ի գիշերները սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 7-ի եւ 8-ի ցերեկները շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ, 7-ին եւ 8-ին առանձին վայրերում ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 4-8-ին աստիճանաբար կբարձանա ընդհանուր առմամբ  4-7 աստիճանով: Երեւանում`ապրիլի 4-6-ը, 7-ի եւ 8-ի գիշերները  սպասվում է  առանց տեղումների եղանակ: 7-ի եւ 8-ի ցերեկները սպասվում է անձրեւ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Շիրակի մարզում պայթեցման աշխատանքներ են իրականացվում

Ապրիլի 3-ին վերսկսվել են Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում պայթեցման միջոցով ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները: Այս պահի դրությամբ իրականացվել է 2 պայթյուն. կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ: Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻՆ Շիրակի ՄՓՎ եւ հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԱԻՆ Շիրակի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Սարիբեկյանը: Պայթեցման աշխատանքները […]

Օվիրի պետը չի բացառում, որ ընտրացուցակներում լինեն մահացած անվանիներ

Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, որ վարչությունը գործող կարգի համաձայն տարեկան 2 անգամ չի ճշտել ընտրողների ռեգիստրը: “Բացարձակ սուտ է, սահամանված կարգով, հուլիսին եւ նոյեմբերին ճշտումներ արվել են, եւ ընտրություններից 45 օր առաջ էլ ճշգրտվում է ըստ համայնքների եւ ընտրական տեղամասերի: Եթե չաշխատեինք, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովում […]

՛՛Շարժունակության շուրջ գործընկերություն՛՛` օրինական միգրանտի կարգավիճակ. ինչ կտա սա ՀՀ քաղաքացուն

Հայաստանում ԵՄ խորհրդատվական միգրացիոն հարցերով խորհրդատու Էլեոնորա Վերգերն այսօր ՛՛Հայաստանի պետական միգրացիոն քաղաքականությունը, ԵՄ հետ միգրացիոն հարցերով համագործակցության խորացման ընդլայնում՛՛ թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց ԵՄ-ի եւ հայաստանի միջեւ կնքված ՛՛Շարժունակության շուրջ գործընկերություն՛՛ բանաձեւը: Նրա խոսքով՝ շարժունակությունը եւ միգրացիան ժամանակակից աշխարհում փոխկապակցված են , եւ  ՄԱԿ-ի գնահատականներով՝ 50 միլիոն մարդ անօրինական կարգավիճակով գտնվում է այլ երկրներում: […]

ԱՄՆ-ը եւ Իսրայելը սթրեսի են ենթարկում Ադրբեջանին

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականում հրապարակվել է Էրիկ Երիցյանի հոդվածը Իսրայելի և Ադրբեջանի գաղտնի պայմանավորվածության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. ‘Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականի վերջերս հրապարակած նյութը առ այն, թե Իսրայելն Իրանի վրա հարձակում նախապատրաստելու համար Ադրբեջանում ռազմական օդանավակայանների օգտագործման իրավունք է ստացել, դարձել է իսկական գլխացավանք առաջին հերթին հենց Ադրբեջանի համար: Խնդիրն այնքան է […]

Զինվորները Արցախի եկեղեցիներում կմասնակցեն Ոտնլվայի արարողությանը

Մարտի 31-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, տեղի ունեցավ թեմի քահանայից դասի ժողով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Նախքան օրակարգի բուն հարցերին անցնելը` Գերաշնորհ Պարգև Սրբազանը ժողովականներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սահակ աբեղա Շաքարյանին, ով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սպասավորության է կոչվել Արցախի […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դ. Մեդվեդեւին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել եւ տուժել են տասնյակ ռուսաստանցիներ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցության եւ զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին՝ արագ ապաքինման մաղթանքները: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող […]

ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել է Նիկոյանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, պարոն Նիկոյանը խորհրդանշական համարեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի օրը: ԱԺ նախագահի խոսքով` ՀՀ եւ ՌԴ միջեւ գործընկերային եւ ռազմավարական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու երկրների […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց ՀՀ եւ ՌԴ միջեւ 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: Հանրապետության նախագահը եւ ՌԴ արտգործնախարարը երկուստեք ընդգծել են, որ ՀՀ եւ ՌԴ միջեւ քաղաքական երկխոսությունը, բոլոր ոլորտներում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված