23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը եւ Իսրայելը սթրեսի են ենթարկում Ադրբեջանին

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականում հրապարակվել է Էրիկ Երիցյանի հոդվածը Իսրայելի և Ադրբեջանի գաղտնի պայմանավորվածության վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.

‘Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականի վերջերս հրապարակած նյութը առ այն, թե Իսրայելն Իրանի վրա հարձակում նախապատրաստելու համար Ադրբեջանում ռազմական օդանավակայանների օգտագործման իրավունք է ստացել, դարձել է իսկական գլխացավանք առաջին հերթին հենց Ադրբեջանի համար: Խնդիրն այնքան է աղմուկ բարձրացրել, որ քիչ է մնում վերաճի իսկական միջազգային  սկանդալի:

Հոդվածագիր Մարք Փերրին, հղում կատարելով  Օբամայի վարչակազմի այն  բարձրաստիճան պաշտոնյաներին ,ովքեր տրամադրել են այս տեղեկատվությունը, գրել է նաեւ, որ երեւույթը հետախուզական ծառայությունների աշխատակիցների շրջանում աճող անհանգստությունն է հարուցում, քանի որ Իսրայելի ռազմական  էքսպանսիան Ադրբեջանում բարդացնում է Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածությունը նվազեցնելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը: Սրա վերաբերյալ պաշտոնական մեկնբանություններ է արդեն հասցրել տալ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը` հերքելով նման տեղեկատվության իսկությունը, իսկ Օբամայի վարչակարգի որոշ ընդդիմադիրներ Հանրապետական կուսակցությունից Foreign Policy-ի հոդվածը որակել են որպես Սպիտակ տան կողմից կազմակերպված տեղեկատվության գիտակցված արտահոսք: Հարցազրույց տալով Fox News-ին` մեկնաբանությամբ է հանդես եկել նույնիսկ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնը` որակելով եղածը որպես Իսրաելի հանդեպ իրականացված սաբոտաժ:

Ինչեւէ առաջին հայացքից խնդիրն ուսումնասիրելիս կարծես սա ավելի շուտ ԱՄՆ-ի եւ Իսրաելի միջեւ ինչ-որ անհամաձայնության, կամ էլ տարաձայնության արդյունք է կապված Իրանի հետ, եւ ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է ձախողել Իսրաելի կողմից նախաձեռնած ինքնուրույն քայլերը: Սակայն ինչպես ասում են պարանը միշտ էլ բարակ տեղից է կտրվում եւ այս դեպքում կարծես այդ բարակ պարանը Ադրբեջանն է եւ ամենակարեւորն էլ հենց այն է, որ վերջինս շատ լավ դա հասկանում է:

Մի քանի օր է ինչ ամբողջ Ադրբեջանում մեծից փոքր հսնդես են գալիս տարատեսակ մեկնաբանություններով եւ փորձում են հերքել նման պայմանավորվածության առկայությունը` նման տեղեկատվության տարածումը բարդելով ‘երրորդ’ կողմի վրա: Ադրբեջանցիների հերքման հիմնական փաստարկը հանդիսանում է վերջերս Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների կողմից Նախիջեւանում ընդունած հռչակագիրը ինչ-որ ‘բարեկամության’ եւ նմանատիպ այլ ֆարսի վերաբերյալ, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի` երկու շաբաթ առաջ կատարած այցը Իրան, որը բառացիորեն ոչ մի նշանակալի նպատակ չէր հետապնդում, քանի որ ոչ մի նշանակալի բան պարզապես չգրանցվեց:

Գիտեք ինչ, հռչակագրերով եւ նմանատիպ այլ քաղաքական տարրական  ժեստերով իրական բարեկամության հասնել գործնականում հնարավոր չէ: Պատմությունը շատ անգամ է ապացուցել, որ նման բաները չեն կարող գործել երկարատեւ հեռանկարում, քանի առկան են կոնկրետ, ոչ ավել ոչ ակաս, քան ազգային, իսկ այս դեպքում պետական շահերի բախումներ:

Ադրբեջանը անկախությունից ի վեր փորձում է սադրել Իրանի հյուսիսում անջատողական տրամադրությունները եւ նույնիսկ 1990-ականների սկզբներին Ադրբեջանի եւ Իրանի միջեւ կար պատերազմի սկսման ռեալ վտանգ, Ադրբեջանի ազգայնամոլ եւ իրեն Աթաթուրք երեւակայող նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի օրոք:

Դժվար չէ պատկերացնել, որ Իսրաելը իր հերթին կարող էր խոստացած լինել Ադրբեջանին իր ‘աջակցությունը’ կապված ‘Հարավային Ադրբեջանի’ հետ եւ դեռ մի բան էլ ԱՄՆ-ի հովանավորությունը ‘Իրանյան խնդրի’ լուծման լայն համատեքստում: Բայց ով կմտածեր, որ Ադրբեջանին կարող էին այնպես նեղը գցել, որ ազգովի սկսեին մահապատժի դատապարտված հանցագործի նման արդարանալ կախաղանի ճանապարհին: Մի բան շատ հստակ է. ծուխն առանց կրակ չի լինում: ԱՄն-ն եւ Իսրաելը իրենց խնդիրնեի լուծման ուղղությամբ ինչ-որ  նրբերանգներ չեն կիսում, իսկ այդ նրբերանգները մի ամբողջ ժողովրդի ստրեսի են ենթարկում: Ինչեւէ գործելուց առաջ մտածել է պետք եւ պետք է հասկանալ, որ ոտքը վերմակից երկար մեկնելուց կարելի է եւ մրսել’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ