26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Իշխան, կարող ա՞ Վովայից լավ տղա ես….”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ավտոմեքենայի վրա ԱՊՊԱ կտրոն փակցված չէ: “Չհասկացանք, Իշխան, դու կարող ա՞ “Հայկական ժամանակ” չես կարդում: Կարող ա՞ ՍԴ նախագահից լավ տղա ես, չգիտեի՞ր որ մի օր քեզ բռնելու ենք, ու կպցնելու ես: Չե՞ս կպցնելու: Լավ, տեսնենք: Եթե չկպցնես, ուրեմն` Գասպարյան Վովայից լավ տղա ես”,-գրում է […]

Թալանե՞լ են Հրանտ Մարգարյանի բնակարանը. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, երեկ Արաբկիրում լուրեր էի շրջում, որ երկու օր առաջ` գիշերով, աստիճան դնելով երկրորդ հարկի լուսամուտի տակ, բնակարանային գողերը մուտք են գործել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` Փափազյան փողոցում գտնվող բնակարանը: “Ասում են, թե նրանք գողացել են գումար, ոսկեղեն, ինչպես նաեւ` անվանական զենք”,- գրում է “Իրավունք”-ը:

Մոսկվայի շուկայի մոտ բռնկված հրդեհի արդյունքում 17 մարդ է զոհվել /վիդեո/

Մոսկվայի Վարշավյան մայրուղու վրա գտնվող Կաչալովո շուկային կից գտնվող փակ տարածքում տեղի ունեցած հրդեհի պատճառով 17 մարդ է մահացել, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Այրված տարածքի մակերեսն ընդամենը 50 քառակուսի մետր է, սակայն ներսում մնացած մարդկանց փրկելու համար փրկարարները ստիպված են եղել փլուզել շինության պատերը, քանի որ բաց մուտքեր չեն եղել, իսկ փոքրիկ պատուհանները երկաթե ճաղերով […]

Զարուհին նույնպես` “no comment”.Առավոտ

Երեկ “Ժառանգության”  համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանը եւ “Ժառանգության” փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը կոչ արեցին ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանին՝ այսպես ասած, “ասպետական ժեստ” անել եւ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում հրաժարվել ընտրապայքարից` թողնելով ընդդիմության թեկնածու Զարուհի Փոստանջյանին: “Այս առնչությամբ Արամ Մանուկյանը լրատվամիջոցներին չի ցանկացել որեւէ մեկնաբանություն տալ` ասելով. “No comment”: “Առավոտ”-ը  Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց` ի՞նչ եք կարծում […]

ՕԵԿ-ի խոսնակը “բեխաբար” է. Երկիր

Ըստ “Երկիր” -ի,  ՕԵԿ-ի համամասնական ցուցակից հանված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արամ Հարությունյանի անունը: Թերթի  հետ զրույցում ՕԵԿ-ի նորանշանակ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը հայտնեց, որ ցուցակից դուրս գալը եղել է կուսակցության եւ Արամ Հարությունյանի համատեղ որոշումը. “Նախընտրական շրջանում Հարությունյանը, ինչպես նաեւ ցուցակից դուրս եկած այլ ՕԵԿ-ականներ կենտրոնանալու են կուսակցական աշխատանքի վրա”: “Պարզվում […]

ԵԿՄ-ն քանդվու՞մ է. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, Երկրապահ կամավորական միությունում վերջին օրերին խմորումներ էին տեղի ունենում, որոնք ի վերջո հանգուցալուծվեցին: Ապրիլի 1-ին նախատեսված նիստը, որին ներկայանալու համար օրեր առաջ ծանուցագրեր էին ուղարկվել մի շարք ԵԿՄ-ականների, որպեսզի հայտարարեն կառույցից նրանց հեռացնելու մասին, ծանուցագրեր ստացածները բոյկոտել են: Ըստ տեղեկությունների` նրանք դեռ փետրվարին նամակ են հղել կառույցի ղեկավարությանը` հայտնելով ԵԿՄ-ին կասեցման եւ պատճառների […]

Գելի “կծիկը” տանում է դեպի Ալիկ Սերգեյիչ.Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի  տեղեկություններով,  ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի պաշտոնանկության պատճառը նրա թույլ տված չարաշահումներն են, ինչի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվում: Թերթը հիշեցնում է, որ Գաբրիելյանն իր ենթակաների հետ միասին զենք-զինամթերք եւ զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել: Ըստ թեթրի, այս  գործի “կծիկն” այնքան է բացվել, որ հասել է մինչեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, […]

Հրայր Թովմասյանը “ախպերացել” է ԴԱՀԿ-ի Միհրանի հետ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում հայտնի է իր արտոնյալ անկախ պահվածքով: Արդարադատության նախարարությունում նա իր ազդեցությամբ երկրորդ, եթե ոչ առաջին մարդն է: Պատահական չէ, որ նախարար Հրայր Թովմասյանը նշանակվելու պահից որոշակի զգուշավորությամբ 1 վերաբերվել Միհրան Պողոսյանին: Դրա հիմքը նաեւ վերհուշն է նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մասին, որը պաշտոնանկ արվեց […]

Հայկական կողմը կպատասխանի Ալիեւին

Ապրիլի 3-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսում կայացել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 2-րդ նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ եւլույթով ողջունել մասնակիցներին, տեղեկացնում է “Trend”-ը: Ալիեւն իր ելույթում  նշել է, որ Բաքվի նպատակն է դառնալ զարգացած երկիր: Իսկ Եվրամիությունը տնտեսական եւ իրավական համագործակցության լավագույն օրինակն է”: Սակայն նա չի բավարարվել միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված