01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մոսկվայի շուկայի մոտ բռնկված հրդեհի արդյունքում 17 մարդ է զոհվել /վիդեո/

Մոսկվայի Վարշավյան մայրուղու վրա գտնվող Կաչալովո շուկային կից գտնվող փակ տարածքում տեղի ունեցած հրդեհի պատճառով 17 մարդ է մահացել, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Այրված տարածքի մակերեսն ընդամենը 50 քառակուսի մետր է, սակայն ներսում մնացած մարդկանց փրկելու համար փրկարարները ստիպված են եղել փլուզել շինության պատերը, քանի որ բաց մուտքեր չեն եղել, իսկ փոքրիկ պատուհանները երկաթե ճաղերով են եղել: Հրդեհի հետեւանքները վերացնելու համար փրկարարական 8 հաշվարկ է աշխատել: Հրդեհի պատճառներն առայժմ ճշտվում են: Չի բացառվում նաեւ հրկիզման տարբերակը: Փետրվարի 27-ին անցկացրած ստուգման ժամանակ այս տարածքում բացահայտվել է հրշեջ անվտանգության կանոների խախտում, սակայն  դա ոչ մի կերպ չի կանխվել, ընդամնեը տուգանք է գանձվել:

Ըստ նախնական տվյալների` բոլոր մահացածները ԱՊՀ երկրների քաղաքացիներ են, հիմնականում` տաջիկներ, որոնք բնակվել են այդ տարածքում` սանիտարական նորմերին անհամապատասխան պայմաններում:

Այս միջադեպից հետո Գլխավոր դատախազությունը հրաման է տվել Մոսկվայի դատախազությանը քաղաքի բոլոր շուկաներում հակահրդեհային անվտանգության կանոններն ստուգել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ